Արմեն Ամիրյանի՝ հայտնի երգչուհի հարսին բացահայտելու, Մհեր Բաղդասարյանի՝ Սոնա Եսայանին եւ Օկսի Ավդալյանին Լիլիթ Հովհաննիսյանի չինական տարբերակներ անվանելու, Ժաննա Բուտուլյանի՝ անկողնում արված կիսամերk լուսանկարների, Սիրուշոյի դստեր առաջին եւ բացառիկ տեսանյութի մասին.շաբաթվա աստղային ամփոփումը

  • Jul 23, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Շաբաթվա բացահայտումը

Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը ներկայումս Երևանում է։ 2018-ից հետ նա ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ։ Չնայած տեղափոխությանը՝ վստահեցնում է, որ չէր արտագաղթել, ըստ նրա՝ պարզապես  ավելի շատ դրսում է լինում։ Արմեն Ամիրյանի խոսքով՝ ներկայումս ավելի շատ Հայաստանում է լինում։ Այդ  շրջանի դժվարությունների մասին նա խոսել է Bravo.am-ի հետ․

«Իրականում երբեք էլ չեմ գնացել, պարզապես ավելի շատ դրսում էի լինում։ Ստեղծվել էր մի մթնոլորտ, որն ինձ չէր բավարարում ստեղծագործելու, աշխատելու համար, ինչը փորձում էի արտերկրում իրականացնել: Հիմա ավելի շատ եմ այստեղ, պարզապես այդ ժամանակ ուզում էի ստեղծված մթնոլորտից հեռու գնալ:

Պարզապես կար որոշակի վիրավորանք հենց իմ ընկերներից, որոնք չհասկացան պահի կարեւորությունն ու չկանգնեցին իմ կողքին։ Կանգնեցին դեմ-դիմաց՝ առանց մտածելու ու հասկանալու, որ ես միայն իրենց լավն եմ կամենում, ժողովրդի հետ եմ միշտ ու լինելու եմ։ Կային մարդիկ, որոնց ես միշտ ընդունել եմ որպես բարեկամ եւ հարազատ մարդ, եղբայր, ու հասկացա՝ շատերն օգտվել են իմ այդ վերաբերմունքից։ Վերատեսության եմ ենթարկել շրջապատս։ Իհարկե, չեմ զղջացել, որ այդպիսն եմ եղել։ Մաքրել եմ իմ շրջապատն ու այսօր կողքիս մնացել են մաքուր, բյուրեղյա ընկերներ»,-ասել է նա:

Ուշագրավն այն է, որ տվյալ զրույցում Արմեն Ամիրյանը խոստովանել է, որ երգչուհի Նարինե Դովլաթյանն իր հարսն է։

«Հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»:

Հավելենք, որ Նարինեն բավական փակ է պահում իր անձնական կյանքը, նրա էջում հնավոր չէր գտնել Հայկի հետ համատեղ լուսանկարներ կամ անձնականին վերաբերող տեղեկություններ։ Միակ բանը, որը հուշում էր, որ ինքը և Հայկը կապող բան ունեն, թերևս, այն փաստն էր, որ միմյանց հետևում են ինստագրամյան էջերում։

Շաբաթվա ամենաքննարկված միտքը

Համացանցում հայտնվել է «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումը, որի ժամանակ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը քննարկում են այն ամենը, ինչ հետաքրքրում է իրենց։

Այս անգամ նրանց դիտակետում էր հայտնվել Լիլիթ Հովհաննիսյանը իր նոր՝  «Изгнанная» տեսահոլովակով։ Մհերի խոսքով՝  ինքը սպասում էր երգչուհու վերադարձին, քանի որ միշտ էլ գեղեցկության կարիք կա։

Հաղորդավարը բավական ջերմ էր արտահայտվել Լիլիթի մասին՝ նշելով, որ միայն կարելի է  հիանալ, թե որքան է երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, սատարում նրան։ Ըստ Մհերի՝ Լիլիթը հրաշալի պրոդյուսերական նախագիծ է։

Մհերը նաև կարծիք է հայտնել, որ երգչուհու համար բեկումնային փուլ է, քանի որ կամ նրան հաջողվելու է կրկին գրավել լսարանին, կամ նա բաց է թողնելու իր հնարավորությունը։ Մհերը նաև կարծիք է հայտնել, որ համացանցում հայտնվել են Լիլիթի չինական տարբերակները․ հաղորդավարի խոսքին զուգահեռ կադրեր են հայտնվել Օկսի Ավդալյանի և Սոնա Եսայանի տեսահոլովակներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը գրել էր, որ Օկսին իր «Ասա-խոսա»  տեսահոլովակի միջոցով կրկնօրինակում է Լիլիթ Հովհաննիսյանին:

Գունավոր կեղծամներ, որոնք Լիլիթը կրում էր հղիության ընթացքում, ոճի, մասնավորապես՝ Լիլիթի հայտնի կոմբինիզոնի կրկնօրինակում։

Լիլիթի պես, Օկսին էլ էր նախընտրել տեսահոլովակը նկարահանել արտերկրում, չմոռանանք, որ մի շրջան Լիլիթի գրեթե բոլոր տեսահոլովակները Հայաստանից դուրս էին նկարահանվում:

Շաբաթվա սկանդալային լուսանկարները

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կիսամերկ լուսանկարներ է հրապարակել։ Թերևս, այսքան համարձակ ձևով դերասանուհին երբեք հանդես չէր եկել։  Լուսանկարներին կից Ժաննան գրել է հետևյալը․ «Կարևորն այն է, ինչ ներսում է»։

Հավելենք, որ վերջերս Ժաննան  Tert.am.life-ի LifeStory  հաղորդման հյուրն էր, որի հաղորդավարը բլոգեր Մաշն է։ Նա Ժաննայից հետաքրքրվել էր նրա և Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հարաբերությունների մասին։

«Կարծում եմ՝  պետք է Առուշ Առուշանյանին հանգիստ թողենք, նա չի նախատեսել այս շոու բիզնեսի անցուդարձի մեջ լինել։ Կարդացել եմ մեկնաբանությունները, հասկացա, որ թեման շատ է հետաքրքրել։ Մարդիկ կարծել էին, որ հենց նա է պատճառն իմ որոշակի կարծիքի համար։ Ցավում եմ այդ մարդկանց համար, ովքեր նախընտրում են մթության մեջ ապրել, վարկաբեկել մարդկանց, հասկանում եմ, թե ինչու են ոմանք կարողացել նրանց խաբել։ Այսքանով սահմանափակվենք»։

Հավելենք, որ վերջերս Ժաննան իր և Առուշի լուսանկարն էր հրապարակել,  որից հետո շատերը նրանց սիրավեպ են վերագրում: Հիշեցնենք, որ Ժաննան ակտիվ մասնակցում է ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին: Նա երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:

Նա բավական հաճախ է կոշտ քննադատությամբ հանդես գալիս: Հիշեցնենք նաև, որ վերջերս Ժաննան հրապարակել էր իր հետևորդներից մեկի ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ժաննայի ինստագրամյան էջին կեղծ հետևորդներ են ավելացրել, որպեսզի նրա հրապարակումները հետագայում վատ տեսանելիություն ունենան:

Շաբաթվա սպասված տեսանյութը

Հունիսի 24–ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը։

Երգչուհին Ինստագրամի իր էջում առաջին անգամ հրապարակել է հոլովակ դստեր հետ, որին կից գրել է․«06․24․2022 Զաբել»։

https://youtu.be/9iAbIZI0cVQ

Նշենք, որ զույգը ունի որդիներ՝ Ռոբերտը և Միքայելը։ Նշենք, որ Սիրուշոն ներկայումս ԱՄՆ-ում է, որտեղ է լույս աշխարհ է եկել դուստրը:

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

Մեկնաբանություն

Որոնում