Հայկոս, միակ ու անփոխարինելի…Չեք կարող առանց արցունքների դիտել այս տեսանյութը

  • Jul 23, 2022

Դիզայներ Գագա Ամատունիի դուստրը՝ Մարիան, Հայկոյի մասնակցությամբ արխիվային կադրեր է հրապարակել: Դրանց կից Մարիան գրել է հետեւյալը. «Միակ, անփոխարինելի ու անկրկնելի, Հայկոս»:

Տեսանյութը դիտել՝ այստեղ։

Հիշեցնենք, որ սիրված երգիչ, երգահան Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին:  Նրա մահից ամիսներ են անցել, սակայն Մարիա Ամատունին, չի կարողանում համակերպվել այդ կորստի հետ:

Հայկոն նրա սիրելի կնքահայրն էր: Նա հաճախ է Հայկոյին նվիրված գրառումներ անում: Հավելենք, որ Հայկոյի մահից հետո Մարիան հետևյալ գրառումն էր արել.

«Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի:

Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»:

 

Մեկնաբանություն

Որոնում