Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի անչափահաս դուստրը շարունակում է ներկել մազերը, դեռ մի բան էլ հպարտանում է այդ ամենով (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 23, 2022

Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի անչափահաս դուստրը՝ Լիլիթը,  սթորի է հրապարակել, որում տեղեկացրել է, որ կրկին պետք է մազերը ներկի: Նա նույնիսկ հարցրել է, թե ինչ խորհուրդ կտան իր հետեւորդները:

Մազերը ներկելու վերաբերյալ հրապարակում անելուց բացի, Լիլիթը նաեւ շնորհավորել է մայրիկին ծննդյան առիթով: Նա հրապարակումներ է արել՝ նշելով, որ Լուիզան իր լավագույն ընկերը եւ աջակիցն է: «Սիրում եմ քեզ շատ: Ուրախ եմ եւ thankful, որ ունեմ հենց քո նման մամա»,-գրել է Լիլիթը:

Հիշեցնենք, որ  Լիլիթը Look & Faceհաղորդման շրջանակներում խոսել է այն մասին, որ դեռ չափահաս չլինելով՝ ներկել է վարսերը: Ըստ Լիլիթի՝ այդ ամենն օրինաչափ է, ավելին՝  իր դպրոցում շատերն են այդպես անում:

Չնայած դրան՝  նա նշել է նաեւ, որ այսչափ չէր պատրաստվում ներկել մազերը: Լիլիթի խոսքով՝ չի սիրում միօրինակություն:

Նշենք, որ Լիլիթը թաքցնում է իր տարիքը՝ նշելով, որ այդ ամենը դիտարկում է որպես խաղ: Տպավորություն է, որ Լիլիթն ամեն ձեւով փորձում է արագ մեծանալ: Հավելենք, որ նույն հաղորդման շրջանակներում երիտասարդ դերասանուհին խոսել է նաեւ իր ծնողների ամուսնալուծության լուրերի մասին:

«Ես չէի տեսել, որ ինչ-որ քննարկումներ կան,  մինչեւ ինչ-որ մեկը հաղորդման ժամանակ չէր ասել դրա մասին: Իմ շրջապատում չկան մարդիկ, ովքեր նման հարցեր են տալիս ինձ: Չեմ սիրում այս թեման, չեմ սիրում խոսել այս մասին, ես տեսնում եմ, թե ինչ կա, իսկ այն, ինչ կա, շատ հավես է»,-նշել է Լիլիթը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում