Նանա ջան, ով-ով, գոնե դու ձեռք մի առ վիրահատված աղջիկներին (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 23, 2022

Երգչուհի Նանան հաճախ է հումորային հրապարակումներ անում: Որպես կանոն, Նանան սիրում է ձեռք առնել գեր կանանց՝ ամեն անգամ չարախնդալով, որ նրանց հաջողվել է ամուսնանալ, իսկ իրեն՝ ոչ: Այս անգամ Նանան որոշել է, որ հենց ինքն է այն «բնական» գեղեցկուհին, ով պետք է ձեռք առնի վիրահատված եւ մեծացրած շուրթերով կանանց:

Հիշեցնենք, որ Նանային հաճախ են մեղադրում վիրահատություններն եւ արհեստական միջամտությունները չարաշահելու մեջ: Երգչուհին այս առիթով ոչինչ չի մեկնաբանում:

Ի դեպ, Նանան չի սիրում խոսել իր տարիքի մասին, նա երբեք չի նշում, թե քանի տարեկան է: Հավելենք նաև, որ վերջին շրջանում երգչուհին բավական պասիվ է: Նրա  ակտիվությունը սկսվում և վերջանում է ինստագրամյան հրապարակումներով: Փոխարենը, Նանան ըստ լուրերի՝ բազմաթիվ վիրահատություններ է կատարել՝ գրեթե անճանաչելի դարձնելով իր արտաքինը:

Նանան երբեմն նաև ներկայացնում է իր  շքեղ ծաղկեփնջերը: Թե ումից է դրանք ստանում, երգչուհին չի նշում:Հավելենք նաև, որ երգչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նանան առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան վիրահատել էին:«Շնորհակալ եմ այդքան մեծ սիրո և աղողթների համար: Այստեղ են ասել, որ իզուր չեմ ապրել կյանքս: Ունեի առողջական խնդիրներ, վիրահատություն էինք կատարել, ամեն ինչ շատ լավ է անցել, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ իմ Երևան»,-նշել էր Նանան:

Մեկնաբանություն

Որոնում