Արուսիկ Տիգրանյանը հղի է. նա տեսանյութ է հրապարկել՝ ցույց տալով, թե ինչպես է հայտնել ամուսնուն այդ լուրը

  • Jul 23, 2022

Հաղորդավարուհի, լրագրող Արուսիկ Տիգրանյանը բալիկի է սպասում։

Արուսիկը իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նաեւ ցույց է տվել, թե ինչպես է լուրը հայտնել ամուսնուն։

«Ահագին ժամանակ պասիվ էի, որովհետև իրոք ի վիճակի չէի որևէ բան նկարելու կամ գրելու, բայց լիքը բան ունեմ ձեզ պատմելու, որ հաջորդ պոստերում կանեմ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջերս  Արուսիկ Տիգրանյանը զայրացել էր: Պատճառն իր հղիություն քննարկումն էր: Արուսիկը, առհասարակ, հաճախ է անդրադառնում տվյալ թեմային՝ ցույց տալով, թե իր հետևորդները որքան են իրեն հոգնեցնում նման հարցերով: Այս անգամ լրագրողը գրել էր հետևյալը.

«Մի խոսքով՝ ինքնանպատակ երեխա ունենալն իմ համար աբսուրդ ա: Ես դրան մաքսիմալ լուրջ ու պատասխանատու եմ վերաբերվում ու նույնը մաղթում եմ բոլորին: Եվ մենակ նրա համար, որ ամուսնացած ես, երեխա ունենալը սարսափելի էգոիստական ու երեխայի հանդեպ ոչ հոգատար վերաբերմուք ա իմ համար:Ու դրա ապացույցը էս ազգի մանկական տռավմաների փունջն  ա, որը ձևավորվել ա այ տենց անպատասխանատու ծնողների պատճառով, ովքեր ունեցել են առանց մտածելու, թե ոնց ա պետք մեծացնել երջանիկ, ինքնաբավ ու ինքնավստահ երեխա: Նենց որ ախպոր պես, էլ էս հարցն ինձ մի տվեք: Ես երեխա կունենամ էն ժամանակ, երբ կզգամ, որ պատրաստ եմ լավ մամա լինել: Նույնը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ:

Չեք պատկերացնի՝ ոնց ա ազդում էս հասարակության երեխա ունենալու մոլուցքը: Չեք հավատա, բայց ամուսնանալու նպատակն իմ համար ընդհանրապես երեխա ունենալը չի: Ընդհանրապես կարող ա շոկ լինի, բայց բոլոր մարդիկ չեն, որ իրանց կյանքի իմաստը երեխա ունենալն ա: Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն ուզում երեխա ունենան»:

Լրագրողը նաև հրապարակել էր հետևորդներից մեկի նամակը, որում վերջինս նշել էր, որ Արուսիկը վախենում է մայրանալուց: Ինչպես նաև մեկ այլ նամակ, որում հետևորդը նրան զգուշացնում էր, որ պետք չէ նման բաներ ասել, քանի որ Աստված լսում է: Ինչպես և սպասելի էր, Արուսիկը հեգնել էր նրանց՝ նշելով, որ այդքան «կապրիզնի» են պատկերացնում Աստծուն:

Հավելենք, որ ամիսներ առաջ Արուսիկն իստագրամյան իր էջում հայտնել էր, որ որոշել է դադար վերցնել իր մասնագիտությունից.

«Շատ անկեղծ գրառումների շարքից
որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս, որի համար խելագարվում եմ
իմ հոգեբանական փնտրտուքների առաջին բացահայտումներից էր. գերազանցիկության սինդրոմ ունեմ / էդ էնքան էլ լավ բան չի/։
համալսարան ընդունվելու տարիներից սկսած միշտ վազի մեջ եմ եղել։ Սկզբում վիզ էի դրել անվճար ընդունվել, դա ստացվեց։ Հետո Համալսարանում էի անդադատ վազվզում լավ լրագրող դառնալու համար, ամեն գրածս նյութի ու նկարածս վիդեոյի մեջ ներդնում էի ինձ ամբողջությամբ։ Ուր ասես ընդունվեցի աշխատանքի, ու չեմ փոշմանել, ամեն օրս ինձ նոր բան ա սովորացրել։

Փինկ թիվին իմ անսահման սիրո արդյունքն էր, ու իրան նվիրվել էի ավելի շատ, քան նոր սիրահարված մարդիկ են նվիրվում սիրելիներին։
«Լավ երեկո»-ն իմ մասնագիտական պիկն էր, ամեն ռեպորտաժս նոր մարտահրավեր ա եղել իմ համար, երևի քչերը կպատկերացնեն, բայց շատ նկարահանումներ սարսափելի ծանր, երբեմն արցունքներով ու ներվերով լի են եղել։

Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար, ու էլի, չեմ զղջում, էդ իմ համար ահավոր հաճելի, կարևոր ու հետաքրքիր ճանապարհ էր։
Դերասանական առաջին քայլերս շատ հետաքրքիր ու ինքս իմ մասին նոր բացահայտումների, շատ կոմպլեքսների հանդիպելու ու դրանք կոտրելու, աշխատելու, բուժելու պրոցես էր։
Բայց էդ վազքի մեջ նաև շատ ա եղել «աշխատել, պարապ չմնալու համար»-ը։ Վստահ եմ՝ շատերն են ունենում էդ զգացումը, որ երբ գործ չես անում, քեզ անպետք ու կյանքից հետ մնացած ես զգում, նաև շատ ա լինում, երբ հիմար առաջարկներ ենք ընդունում փող աշխատելու և ուրիշ լիքը պատճառների համար։
Պետքա անկեղծ ասեմ, որ վերջերս եղել են պրոեկտներ, որտեղ ես ինքս ինձ ու իմ արածը չեմ հավանել, էս անգամ ոչ թե գերազանցիկի աչքերով, այլ շատ անկեղծ։ Գիտեմ, որ էդ էն չի, ինչ ուզում էի անել, երբ համալսարանում երազում էի հայտնի լրագրող դառնալու մասին։

Էս տարին սկսելիս որոշեցի, որ ինքս իմ ու իմ մասնագիտության սիրո հանդեպ շատ հարգալից կլինի մի պահ կանգ առնելը։ Արդեն սովորել եմ չաշխատելու պատճառով չվատանալ ու ինքս ինձ ներսից չուտել, սովորել եմ վայելել անգործ առավոտները։ Մի խոսքով որոշել եմ գոնե մի կես տարով չլինել ոչ մի թիվիում ու զբաղվել ինքնակրթությամբ, հանգստանալով, ու վերլուծելով իմ անցած վերջին տարիները։ 26 տարեկանը /ու դե բոլոր տարիքները/ շատ հարմար ժամանակ ա վերաարժեվորումների համար։
Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, թե երբ եմ ես վերջապես երեխա ունենալու, և նաև դրա համար ուզում եմ սովորել լիարժեք երջանիկ լինել առանց աշխատանքային ու ֆինանսական կախվածությունների, որ հետո ուրիշ մեկին էլ կարողանամ դա սովորեցնել։

Առաջիկա ամիսներին ինձ կնվիրեմ իմ սիրած բաներին՝ ինստագրամ, համով ուտելիքներ, ճամփորդություն ու սիրելի մարդիկ, ավելի շատ կզբաղվեմ վլոգերով ու հոգեբանությամբ։
Եթե հանկարծ հայտնվեմ էկրաններին, ուրեմն էնքան աննախադեպ մի պրոեկտ կլինի դա, որը արժանի կլինի էս սաղ մտքերս քենսլ անելուն:
Ու, հա, ահավոր հպարտանում եմ ինձնով վերջին տարիներին էդքան վիզ դնելուս ու լիքը ձեռքբերումներիս համար։ Վստահ եմ, որ հանգիստս կօգնի հետո էլ ավելի թույն լրագրող ու դերասան լինելուս։ Է՞լ ով կա ինձ պես գերազանցիկ»։

Մեկնաբանություն

Որոնում