«Յան» հյութերը խաբո՞ւմ են բոլորին. նոր բացահայտում՝ տիկտոկերների կողմից (տեսանյութ, լուսանկար)

  • Jul 25, 2022

Հայ տիկտոկերները բացահայտել են, որ շուկայում հայտնվել են կեղծ «Յան» հյութեր։ Նրանք տեսանյութեր են հրապարակել, որոնցում ներկայացրել են իրենց բացահայտումը։

Ըստ տեսանյութի՝ պարզ է դառնում, որ տվյալ հյութերը շուկայում պարզապես մատուցվում են որպես «Յան» հյութեր, սակայն դա տեղի է ունենում միայն պիտակի շնորհիվ։

@yunona._♬ Shootout – Izzamuzzic

Տվյալ տեսանյութը հրապարակած տիկտոկերը գրել է, որ իրեն խաբված է զգում։

Կեղծ «Յան» հյութերին անդրադարձել է նաև մեկ այ տիկտոկեր՝ հստակ ցույց տալով, որ «Յան» հյութերի պիտակի տակ թաքնված է «Золотые финики» ապրանքանիշի ըմպելիքը։ «Պատռում ենք ընկերության դեմքը»,-ասվում է տեսանյութում։

@artur_yan_ #yan hyuter#patend ♬ оригинальный звук – Artur Manukyan

Հավելենք նաև, որ «Յան» ընկերությունը որևէ ձևով դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք շուկայում հայտնված կեղծ «Յան» հյութերն ավելի հասանելի են եղել տիկտոկերներին, քան իրենց։

Ցանկացած պարագայում՝ պատասխանը գոհացնող չի կարող լինել։

Մեկնաբանություն

Որոնում