Հուլիսի 24-ին Հայաստանում նշվել է Վարդավառը։ Այն հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է. Վարդավառը նաեւ ամառային ամենասիրված տոնն է: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հայ հայտնիները սոցիալական ցանցերի իրենց էջերում ցույց են տվել՝ ինչպես և ում հետ են նշել տոնը։
Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյան օրն անցկացրել է իրենց սաների հետ։ Երգիչը հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչպես է խաղում երեխաների հետ։
Երգչուհի Նառայի դստեր ընտանիքը նույնպես ակտիվ մասնակցում էր Վարդավառի տոնին։ Էլեոնորան, ով բավական ակտիվ է ինստագրամյան էջում և հետևորդների մեծ բանակ ունի, ներկայացրել էր օրվա կարևոր պահերը։
Դերասանուհի Անաիս Սարդարյանը ընտանիքի անդամների հետ օրը քաղաքից դուրս է անցկացրել: Դերասանուհին փոքրիկ Լուսեի ու Մոնթեի հետ հրապարակումներ է ներկայացրել, որոնց ընթացքում հասցրել է դժգոհել նաև ոչ շոգ եղանակից։
Սոնան ու Գրիգն ամենաաշխատասեր զույգերից մեկն են, սակայն նրանք նույնպես նախընտրել են վայելել տոնը։
Զույգն օրն անցկացրել է Գյումրիում, որտեղից էլ հումորային հոլովակներ են հրապարակել: