Նորություն չենք ասի, որ դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանը սիրելի ունի: Նա հաճախ է սիրելիի մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր հրապարակում: Օրերս Լիանան սթորիներ էր հրապարակել, որոնցում ներկայացրել էր, թե ինչպես էին ընթրում ապագա սկեսուրի տանը:
Լիանան, իհարկե, մեկնաբանել էր տեսանյութը: Տպավորություն էր, որ նա ամեն ձեւով փորձում էր գովել սկեսուրին: «Ուզում էի սա նկարել, սակայն Ռուբենի մաման ասաց՝ բալես, ախր սա դու ես պատրաստել, ես ի՞նչ ասեմ: Ցանկանում եմ բոլորիդ այսպիսի ապագա սկեսուր, ով ամեն բան նկատում է, ձեր արածը ջուրը չի գցում, եղեք Ռուբենի մամայի նման: Ռուբենի քույրիկն էլ իմ սարքածն է լցնում»:
Հավելենք, որ Լիանան ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից: Նա հաճախ խոսում է. նաեւ իր ավելորդ քաշի մասին: Լիանան միշտ նշում է, որ հաշտ է իր արտաքինի հետ: Նա ժամանակ առ ժամանակ գրառումներ է անում այս թեմայի վերաբերյալ:
«Իմ հագուստ առնելը կոմեդիա է, ուրախ գնում եմ՝ լացելով տուն եմ գալիս: Ասենք Հայաստանում թմբլոները շատ քիչ հագուստի ընտրություն ունեն, տխուր է, ախր մենք էլ ենք ուզում սիրուն ու նորաոճ հագնվել, ախր խտրականություն է,որ մեծ չափսեր չկան»,-նշել էր Լիանան: