Հո լակոտ չենք… Սաթենիկ Հազարյանը խայտառակվել է Գրիգի հաղորդման ժամանակ (տեսանյութ)

  • Jul 25, 2022

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը Գրիգ   Գեւորգյանի «Զանգիր ասեմ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Սաթենիկի հեռախոսային կոնտակտներից որեւէ մեկը պետք է պատասխաներ Արամ Ասատրյանի հայտնի երգին վերաբերող հարցին, մասնավորապես՝ նշեր, թե որ ժամն է բաց թողնված հարցում:

Գրիգի առաջարկով զանգահարեցին դերասան Անդրանիկ Հարությունյանին՝ Անդոյին: Ըստ Գրիգի՝ Անդոն տվյալ երգից բացի,  այլ երգ դժվար իմանա: Տվյալ հարցը լսելուն պես, Անդոն ասաց հետեւյալը. «7։40, հո լակոտ չենք»: Անդոն նույնիսկ երգեց հատված տվյալ երգից:

Ուշագրավն այն է, որ Սաթենիկը չէր հասկացել, որ Անդոն ճիշտ պատասխան է տվել: Անդոյի երգելուց հետո նա նորից է կրկնում հարցը, ապա ասում է, որ Անդոն չկարողացավ ճիշտ պատասխանել: Միայն րոպեներ անց Գրիգը նշեց, որ Անդոն ճիշտ էր պատասխանել:

Հավելենք, որ Starnews-ը Սաթենիկ Հազարյանին անդրադառնալու առիթներ ունեցել է: Մենք ներկայացրել էինք, թե ինչ անձնական ողբերգություն էր ունեցել դերասանուհին անցյալում:

Սաթենիկը հարցազրույցների մեկում էր նշել, որ նախկին ամուսինը գնացել էր ուրիշ կնոջ մոտ, իսկ իրեն դրա մասին տեղեկացրել միայն ՍՄՍ-ով:

«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին»,-նշել էր Սաթենիկը։

Հավելենք, որ Սաթենիկը ներկայումս հրաժարվում է բոլոր տեսակի հարցազրույցներից։

Մեկնաբանություն

Որոնում