Իմը… Վարդան Բադալյանը կնոջ հետ սիրառատ լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

  • Jul 26, 2022

Երգիչ Վարդան Բադալյանը հաճախ չէ կնոջ հետ հրապարակումներ անում: Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել, որինց կից գրել է հետեւյալը. «Իմը»:

Հավելենք, որ վերջին տարիներին երգիչը բավական պասիվ է: Ի դեպ, նա ժողովրդական երգեցողություն է դասավանդում Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, ինչպես նաեւ աշխատում է Թաթուլ Ալթունյանի անվան երգի եւ պարի պետական անսամբլում:

Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմի օրերին Վարդանը սկզբում կամավորական աշխատանքներ էր կատարում ու փորձում հումանիտար օգնություն հասցնել Արցախ, բայց ինչ-որ պահից արդեն սահմանում էր։

«Հասկացա, որ պիտի մեկնեմ ճակատ ու միացա մեր գյուղի՝ Մաղավուզի ջոկատին: Հայրս ու հորեղբայրս 90-ականներին կամավորական ջոկատների հրամանատարներ են եղել, ու ես փոքր տարիքից անցել եմ այդ թոհուբոհի միջով: Այս պատերազմի ժամանակ էլ խրամատներ կային, որ դեռ 90-ականներին մեր հայրերն էին փորել. երկու սերունդ՝ նույն խրամատում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման բան կլիներ։

Մենք երկու ճակատում էլ պարտվեցինք, բայց ավելի շատ պարտվեցինք դպրոցից ու մանկապարտեզից։ Հենց այնպես հաղթանակը չեն նվիրում։ Չի կարող մարդն ամբողջ օրը սերիալ նայի, գիրք չկարդա ու դառնա լավ հրամանատար։ Մենք մեր ինքնությունը կորցրել ենք։ Ամեն ինչ ունենք՝ երաժշտություն, մշակույթ, գրականություն, շատ ազգեր անգամ կնախանձեն այդքան հարստությանը, բայց այնպիսի տպավորություն է, որ մենք դրա կրողը չենք։ Ունենք Կոմիտաս, Նարեկացի, բայց փողոցում եթե հարցնենք, քչերն իրենց ստեղծագործություններից կիմանան։ Իսկ այն, ինչ լավ չես ճանաչում, չես կարող սիրել։ Հերիք չէ սիրես, մի հատ էլ պայքարես, կռվես ու կյանքդ տաս։ Մեր բնակչության մեծ մասն, ինձ թվում է, չի եղել Արցախում, բայց Եգիպտոսում ու Անթալիայում եղել են։

Ովքեր սիրում են մեր հայրենիքը, պայքարել են ու պայքարում են։ Առաջին անգամ պատերազմից հետո երբ գնացի Արցախ, երեք օր ուշքի չէի գալիս: Անտանելի էր, հատկապես, երբ ճանապարհդ փակում են ու ասում՝ «թուրքերը պտի անցնեն»։ Մենք ո՛չ հաղթանակին տեր եղանք, ո՛չ էլ պարտությանն ենք տեր լինում, որ հետեւություններ անենք: Մարդկանց տեսակ կա, որ անընդհատ շրջանառում են այն կեղծ միտքը, թե «սա մերը չէ, մեկ է՝ պիտի տանք»: Եվ երբ չես ճանաչում ոչ մի արժեք, սկսում ես մի հիմարի ասածով կասկածել: Եթե մի բան էլ հայկական չէ, հաստատ ադրբեջանական էլ չէ: Գոնե ես պապիս պապի գերեզմանի տեղը գիտեմ, եւ մեր արմատներն այդ գյուղում հասնում են մինչեւ 1700-ականներ»,-նշել էր երգիչը Bravo.am-ի հետ զրույցում:

Մեկնաբանություն

Որոնում