Բարդ էտապ էր… Գրիշա Աղախանյանն առաջին անգամ խոսել է իր եւ Շողերի խնդիրների մասին. չի բացառում՝ ամուսնալուծությունը (տեսանյութ)

  • Jul 26, 2022

Երգիչ, շոումեն Գրիշա Աղախանյանը Liferoom հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում նրան հարց է հնչել իր եւ Շողեր Թովմասյանի հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք դրանք ավարտվել են: Հաղորդավարը նաեւ նշել է, որ մի շրջան նրանք նույնիսկ միմյանց չէին հետեւում սոցիալական ցանցերում: Գրիշան հերքել է բաժանման մասին տեղեկությունը:

Գրիշայի խոսքով՝ բարդ էտապ ունեցել են, սակայն ամուսնալուծված չեն, ներկայումս նորմալ հարաբերություններ ունեն: Ըստ Գրիշայի՝ ինչպես բոլոր զույգերը, իրենք էլ են վիճում: Շոումենը նշել է նաեւ, որ խնդիրները ծագում են նաեւ իրենց՝ 23 տարվա տարիքային տարբերությունից: Գրիշայի խոսքով՝ ամեն դեպքում տարիքն իրենն անում է, ինքը շատ դեպքերում ցանկանում է տանը մնալ, իսկ Շողերը դեռ երիտասարդ է: Ըստ Գրիշայի՝ գնալով ավելի շատ խնդիրներ կարող են առաջանալ հենց տարիքային տարբերության պատճառով:

Գրիշան կատակով նշել է, որ մտածում է այն մասին, որ հետագայում այնպես չլինի, որ Շողերը ստիպված լինի իր տակդիրները փոխել: Հարցին՝ արդյո՞ք վստահ չէ իրենց հարաբերությունների վրա, նա նշել է, որ այս կյանքում ամեն բան հնարավոր է:

Եզրափակելով թեման՝ Գրիշան խոստովանել է, որ երբ ինքը քովիդ էր, հենց Շողերն է իրեն փրկել: Ըստ Գրիշայի՝ շատ ծանր էր այդ շրջանում, այդ պահին նա տեսել է, թե ինչպես է Շողերը պայքարում իր կյանքի համար: «Կնոջից շատ բան է կախված»,-նշել է Գրիշան՝ վերջնականապես փակելով իրենց ամուսնալուծության թեման:

Մեկնաբանություն

Որոնում