Ահավոր կարոտած․․․ Տեսեք՝ ում է հետ է գրկախառնվում Դիանա Մխիթարյանը (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 27, 2022

Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն օրերս ինստագրամյան սթորի էր հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է օդանավակայանում դիմավորել իր եղբայրներին, որոնց երկար ժամանակ չէր տեսել։ Սթորիին կից նա գրել էր հետևյալը․ «Ահավոր կարոտած, երբ 7 տարի չես տեսել քո եղբայրներին»։

Հավելենք, որ Դիանա Մխիթարյանին երկար ժամանակ սիրավեպ էին վերագրում դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի հետ։ Վերջինս իր խաղընկերն էր սերիալում, ապա նաև պրոդյուսերը։

Դիանան հարցազրույցներում չէր թաքցնում, որ Կարենն իր փոխարեն կայացնում է բոլոր կարևոր որոշումները, օրինակ՝ սերիալում նկարահանվելը կամ հակառակը․ «Ուզում եմ նորից նկարահանվել, գիտեմ, որ առաջարկներ եղել են, բայց այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր, դերասան Կարեն Ասլանյանը: Նա է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»:

Նրանք համատեղ տեսահոլովակներով էին հանդես գալիս, թվում էր՝ գրեթե անբաժան են, թեպետ չէին հաստատում իրենց սիրավեպը։ Չնայած համատեղ նախագծերի հաջողությանը` մեկ օր նրանց համագործակցությունն անսպասելի ավարտվեց։

Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք տարաձայնություններ են ունեցել, որոնք չեն կարողացել հարթել։ Այս շրջանում նրանց այլևս միասին որևէ հանրային վայրում հնարավոր չէ տեսնել։ Նշենք, որ Դիանան բավական ակտիվ է համացանցում, սակայն իր անձնական կյանքը նախընտրում է փակ պահել։

 

Մեկնաբանություն

Որոնում