Չեք կարող պատկերացնել՝ ինչպես է Գևորգ Մկրտչյանն առաջարկություն արել սիրելիին (տեսանյութ)

  • Jul 27, 2022

Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է առաջարկություն անում իր սիրելիին՝ Քրիստինային։ Զվարճալին Գևորգի ընտրած մատանին էր։

Հիշեցնենք, որ Գևորգի և Քրիստինայի սիրավեպը սկսել էր այն բանից հետո, երբ վերջինս համաձայնել էր նկարահանվել երգչի տեսահոլովակում:

Գևորգը խոստովանել է, որ նախքան դա երկար ժամանակ Քրիստինային տեսնում էր համացանցում: Ըստ երգչի՝ որոշում էր կայացրել, որ հենց նա պետք է լինի իր նոր տեսահոլովակի հերոսուհին: Երկար ժամանակ Գևորգը փորձում էր Քրիստինային համոզել, որ ընդունի իր առաջարկը:

«Պայքարում էր, որ Քրիստինան ընդունի առաջարկը: Իմացա,  թե որտեղ է ապրում, մի քանի ամիս հետաքրքրվեցի նրա ամեն ինչով՝ որտեղ է ապրել, որտեղ է սովորում. հայավարի հետաքրքրվում էի: Հետո փորձեցի համոզել, անցան շաբաթներ և պատասխան ստացա, որ կախված է առաջարկից: Հանդիպեցինք և քննարկեցինք, ամեն ինչ ճիշտ ներկայացրի, համաձայնեց: Այլ տեսահոլովակ պետք է նկարահանեի, սակայն դա մի կողմ դրեցի: Ես վախենում եմ մեր հարաբերությունների մասին հայտարարություններ անել, վախենում եմ արձագանքներից:Ավելի լավ է ես ոչինչ չասեմ: Միգուցե սիրահարված եմ, չեմ ուզում հստակ ասել: Իրինայի հետ բաժանումից հետո մեկ տարի վատ մեկնաբանությունների էի ջնջում»,-իրենց հարաբերությունների զարգացման մասին պատմել էր Գևորգը հարցազրույցներից մեկում:

Հավելենք, որ զույգն անբաժան է, նրանք ամենուր ներկայանում են միասին։ Գևորգը հաճախ է ցուցադրում, թե որքան ռոմանտիկ անակնկալներ է անում Քրիստինայի համար։

Հիշեցնենք, որ Գևորգի նախկին սիրելին՝ դերասանուհի Իրինա Այվազյանը,  վերջերս  Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման հյուրն էր:Հաղորդման կանոնների համաձայն՝ հյուրը մեկ անգամ հարցից հրաժարվելու իրավունք ունի: Իրինան հրաժարվել էր պատասխանել, թե ինչու է բաժանվել սիրելիից:

Հարցից հրաժարվելու պատճառով Իրինան ստիպված էր Գեւորգ Մկրտչյանի էջում հետեւյալ մեկնաբանությունը թողնել՝ խոստանալով չհեռացնել այն:

Իրինան գրել էր այն, ինչ առաջարկել էին հաղորդման հեղինակները: Ի դեպ, Գեւորգը հասկացել էր, որ իր նախկին սիրելին տվյալ հաղորդման շրջանակներում է թողել այդ մեկնաբանությունը:

 

Մեկնաբանություն

Որոնում