Չեք կարող պատկերացնել՝ ինչպես է Տիգրան Ասատրյանը շնորհավորել իր կնոջը ծննդյան առիթով (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 27, 2022

Երգիչ Տիգրան Ասատրյանը ինստագրամյան սթորիներ է հրապարակել կնոջ ծննդյան առիթով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիգրան եղբայրը՝ Արտաշ Ասատրյանը, Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսի՞նն են նրա եւ եղբոր՝ Տիգրանի հարաբերությունները՝ նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է հնչեցներ:

Արտաշ Ասատրյանը պատասխանել է, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի: Նա չի հերքել, որ իրենք խնդիր ունեն. «Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել է Արտաշը:

Հավելենք, որ նրանց վեճի մասին Starnews-ն արդեն տեղեկացրել էր: Նշենք, որ մեր աչքից չէր վրիպել, որ նրանք ներկա չեն լինում միմյանց ընտանեկան խնջույքներին, օրինակ՝ Տիգրանի ավագ որդու նշանադրությանն Արտաշը ներկա չէր, ինչպես նաև հակառակը՝ Հայաստանում տեղի էր ունեցել Արտաշի դստեր նշանադրությունը, սակայն Տիգրանը և նրա ընտանիքի անդամները բացակայում էին:

Եղբայրները և նրանց ընտանիքի անդամները միմյանց չեն հետևում նաև Ինստագրամում: Նրանց համատեղ լուսանկարներ հնարավոր չէ գտնել: Թերևս, վերջին անգամ Արտաշին և Տիգրանին միասին տեսել են Տիգրանի դստեր հարսանիքին:

 

Մեկնաբանություն

Որոնում