Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը հրապարակել է լուսանկար՝ ցուցադրելով, թե իր եղբայրը՝ Նարեկ Մելիքյանը, իրեն ինչ ոսկյա խորհրդանշական զարդ է նվիրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը հերթական տեսանյութն էր հրապարակել, որում թուրքերենով էր խոսում ու ցույց էր տալիս իր հետեւորդներին, թե ինչպես են վերանորոգում Ստամբուլում գտնվող իր բնակարանը: Տպավորություն է, որ Մարիամն այս ձեւով հրահրում է իր հայ հետեւորդներին, որոնք, բնականաբար, նրա էջում մեծամասնություն են կազմում:
Հավելենք, որ Մարիամ Մելիքյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր ցույց է տալիս իր առօրյան: Վերջերս թուրքաբնակ դերասանուհին ցույց էր տվել, թե ինչ է պատրաստել: Դատելով նրա գրառումից՝ ինքը գոհ էր մնացել իր խոհարարական հմտություններից: Լուսանկարին կից դերասանուհին գրել էր հետևյալը.«Ով կերելա իմ պատրաստած բլինչիկները, լոզերը հաստատ գնաց»: Հավելենք, որ վերջերս դերասանուհին Թուրքիայում հյուրընկալել էր եղբորը և նրա կնոջը: Մարիամն անդադար ցույց էր տալիս, թե ինչպես են ինքը և հարսը վայելել իրենց ժամանցը:
Հավելենք նաև, որ Մարիամը չի թաքցնում, որ երբեմն խնդիրներ է ունենում իր սկեսուրի հետ: Ըստ Մարիամի՝ եղել է, որ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի:
Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում: Դերասանուհին նշել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում:
Ավելի վաղը Starnews-ն նաև տեղեկացրել էր, որ Թուրքիայում բնակվող Մարիամը հաճախ է սիրում հրապարակումներ անել, որոնցում շեշտում է իր բնակության վայրը: Երբեմն տպավորություն է լինում, որ Մարիամն անուղղակիորեն ակնարկում է, թե որքան հրաշալի կյանքով է ապրում Թուրքիայում:Նա անդադար պատմում է Ստամբուլում գնված նոր բնակարանի մասին՝ իր հայ հետեւորդներին մանրամասներ ներկայացնելով վերանորոգումից:
Վերջերս էլ թուրքական երգեր լսելով եւ ծամոն ծամելով՝ տեսանյութեր էր հրապարակել: Այսքանով սակայն Մարիամի թուրքական արկածները չեն ավարտվում: Նա նաեւ սկսել է գովազդել թուրքական խանութներ:
Մարիամ ջան, գոնե մի մոռացիր, որ Հայաստանում քեզ հետեւում են մարդիկ, որոնցից շատերի հարազատները, գուցե, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, որ այդ ամենն առանց քո սիրելի Թուրքիայի չի եղել, դա հիշելուց հետո եւս մեկ անգամ մտածիր` արդյո՞ք տեղին է քո թուրքական կոնտենտը: