Շուշան Պետրոսյանը կտրուկ նիհարել է․ նա անճանաչելի է դարձել (տեսանյութ)

  • Jul 28, 2022

Երգչուհի, նախկինում ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ներկայացրել է իր նոր՝ «Դռներ» անվանումով տեսահոլովակը։ Այդ առիթով նա հյուրընկալվել էր «Բարի լույս, հայեր» հաղորդմանը։

Starnews-ի աչքից չի վրիպել, որ երգչուհին կտրուկ նիհարել է։ Դա նկատելի էր և նոր տեսահոլովակում, և տաղավարում։

Հավելենք, որ Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում ելույթներով հաճախ է հանդես գալիս:  Այն, որ Շուշան Պետրոսյանը նիհարել է, Starnews-ը տեղեկացրել էր դեռ ամիսներ առաջ։

 

Հավելենք, որ Շուշանը երբեք չի բարդույթավորվել իր քաշից, նույնիսկ անդրադարձել է իրեն խոզ անվանողներին: Երգչուհու խոսքով՝ նման մեկնաբանությունները գրողները հիմնականում կլոր և կանացի փորով տղամարդիկ էին։

Հավելենք, որ երգչուհին երկու որդի ունի, նա արդեն տարիներ է, ինչ ամուսնալուծված է:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Շուշան Պետրոսյանի նախկին ամուսինը՝ Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ իրենք 1 տարուց ավել է, ինչ բաժանվել են։

«Ի գիտություն ինձ և իմ հարազատներին զանգող և հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց` մեկ տարուց ավելի է` բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»,- գրել էր Արմանը։

Մեկնաբանություն

Որոնում