Տեսեք՝ ինչպես Հրաչ Մուրադյանը և կինը չդիմացան ու համբուրվեցին (տեսանյութ)

  • Jul 28, 2022

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն այս օրերին ԱՄՆ-ում է։ Նա իր ժամանակն է վայելում դստեր և կնոջ հետ։ Օրերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել կնոջ մասնակցությամբ. ուշագրավն այն է, որ նրանց սթորին ավարտվել է Հրաչի և կնոջ համբույրով։

Ավել վաղ տեղեկացրել էինք, որ մեր աչքից չի վրիպել, որ միշտ կոկին ներկայացող Հրաչը նախընտրում է կնոջ մասնակցությամբ այնպիսի սթորիներ հրապարակել, որոնցում նա գրեթե միշտ անխնամ և թափթփված տեսք ունի։ Թերևս, դժվար է Հրաչին հասկանալը, այն դեպքում, որ նա իրեն երբեք այդ ձևով չի ներկայացնում։

Նշենք, որ Հրաչի կինը եւ դուստրը բնակվում են ԱՄՆ-ում:Հրաչի խոսքով՝ հետագայում ապրելու են երկու երկրներում էլ: Ի դեպ, մի շրջան Հրաչը չէր հրապարակում կնոջ լուսանկարները, ինչից հետո շատերը կարծում էին, թե նրանց ամուսնությունը կեղծ է: Ներկայումս Հրաչը «թաքցնում է» դստերը՝ խնդրելով հարգել իր եւ կնոջ որոշումը:

Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը: Ծնողները փոքրիկին անվանել են Միա: Նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:

Անաշեհի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն՝  նշելով, որ նրանց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, որ իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։

Վերջինիս խոսքով՝ ինքը, Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:

Մեկնաբանություն

Որոնում