Գլխապտույտս չի անցնում․․․ Սոնա Եսայանն ակնարկել է, որ հղի՞ է (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 29, 2022

Պարուհի Սոնա Եսայանն ինստագրամյան սթորիներ է հրապարակել,կ որոնցում նշել է, որ առողջական խնդիրներ ունի։ Նա գրել է հետևյալը․ «Գլխապտույտս չի անցնում։ Էկել եմ սիստեմա ստտանամ, գնամ»։

Ավելի ուշ Սոնան, գլխի ընկնելով, որ շատերը կարող են կարծել, որ ինքը հղի է, նշել է, որ այս ամենը թունավորվամն հետևանք է։ Նա նշել է, որ թունավորումից հետո իրեն լավ չէր զգում։

Հավելենք, որ հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայումս համարվում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգը: Ամիսներ առաջ Նրանք որոշեցին հեռուսադիտողներին ներկայացնել իրենց կյանքն ու առօրյան՝ նաև հեռուստատեսությամբ` ռեալիթի շոու ձևաչափով:

Թե՛ Գրիգը, թե՛ առավել ևս Սոնան բավական ակտիվ են ինստագրամյան հարթակում: Հավելենք, որ Սոնան հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում, որի ընթացքում շատ են լինում հարցեր՝ կապված զույգի՝ երեխա ունենալու հետ: Սոնայի հղիության թեման մշտապես քննարկման առիթ է:

Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Սոնայի հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ոլորտում Սոնան մրցակիցներ ունի: Ի պատասխան պարուհին գրել էր.

 

«Ես չունեմ: Իրենք ունեն»: Սոնան հպարտացել էր իր պարի դպրոցի աղջիկներով. «Գլուխ գովել չլինի, բայց միշտ են իմ աղջիկները դառնում տարբերվող ու մոտեցումները մեր մասնագիտության հանդեպ այնքան ճիշտ ա, որ ընթացքում բոլորը ուղղակի սկսում են շարժվել ճիշտ ու դառնում հրաշալի պարուհիներ»:

Մեկնաբանություն

Որոնում