Հիվանդագին կառչած իրենց տղաներից լինում են այն մայրերը, որոնք բավականաչափ սեր չեն ստացել․․․ Լիլիթ Մուրադյանն իր սկեսուրին է ակնարկներ անո՞ւմ (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 29, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե միշտ ինստագրամյան հարթակում ցույց է տալիս իր ու իր ընտանիքի առօրյան ու ժամանցը: Հետաքրքիրն այն է, որ Լիլիթը երբեք չի խուսափում խոսելուց նաև իր խնդիրների, ընտանեկան դժվարությունների մասին և ոչ միայն:

Նա հերթական գրառում է արել ընտանեկան թեմայով, սակայն տպավորություն է, որ այս գրառմամբ նա որոշակի ակնարկներ է անում նաև իր ամուսնու՝ Վահե Խանամիրյանի մայրիկին։ Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք գրառումը։

«Միշտ եմ ասել, ու էլի կասեմ, երեխաները մերը չեն, իրանց պետք է պահել, մեծացնել, տալ հնարավոր ամեն բան ու բաց թողել։ Խորանի դիմաց մենք երդվում ենք լինել հավերժ մեկ մարդու կողքին, և այդ մեկ մարդն ամուսինն է։

Հիվանդագին կառչած իրենց տղաներից լինում են այն մայրերը, որոնք բավականաչափ սեր, ուշադրություն ու հարգանք չեն ստացել իրենց ընտրյալներից։ Այո տխուր է, բայց իրենց կարելի է հասկանալ։ Այդ է պատճառը, որ մենք մեր երեխաներին պետք է չստիպենք ամուսնանալ հանուն կարծրատիպերի, այլ միայն հանուն սիրո և հարգանքի։

Հավելենք,  որ մեկ անգամ Լիլիթը պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի իր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ծնողների հետ,  լակոնիկ նշել էր՝ «Շատ լավ»։

Հավելենք, որ վերջերս իր հարցազրույցում Լիլիթը խոստովանել էր, որ ամուսնու հետ շատ դժվարություններ են հաղթահարել:Հաղորդավարուհու խոսքով՝ թեև ամուսինն իրենից բարդ բնավորություն ունի, սակայն իրենք կարողանում են հաշտ ապրել:

Մեկնաբանություն

Որոնում