Տեսեք՝ որքան ճիշտ պատասխանել է տվել Լիանա Վանոյանը Սուրեն Շահվերդյանի՝ իր ավելորդ քաշի մասին անտակտ հարցին (տեսանյութ)

  • Jul 29, 2022

Starnews-ի աչքից չի վրիպել «Քաղցած սպասում են» հաղորդման արխիվային թողարկումներից մեկը, որի հերոսուհին դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանն էր։

Ինչ խոսք, հաղորդավար, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ էր։ Սուրենը նրան հետեւյալ անտակտ հարցն է հնչեցրել. «Լիանա, ինչ-որ դիետա պահո՞ւմ եք»: Լիանան պատասխանում է, որ առողջական խնդիրներ ունենալուց հետո չի պահում, սակայն դա իրեն պետք է, անհրաժեշտ է: «Պետք է դիետա պահեմ, որովհետեւ ունեմ խնդիր, որի պատճառով անիմաստ տեղը չաղանում եմ, բա»:

Հավելենք, որ Լիանան ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից: Նա հաճախ խոսում է նաեւ իր ավելորդ քաշի մասին: Լիանան միշտ նշում է, որ հաշտ է իր արտաքինի հետ: Նա ժամանակ առ ժամանակ գրառումներ է անում այս թեմայի վերաբերյալ:

«Իմ հագուստ առնելը կոմեդիա է, ուրախ գնում եմ՝ լացելով տուն եմ գալիս: Ասենք Հայաստանում թմբլոները շատ քիչ հագուստի ընտրություն ունեն, տխուր է, ախր մենք էլ ենք ուզում սիրուն ու նորաոճ հագնվել, ախր խտրականություն է,որ մեծ չափսեր չկան»,-նշել էր Լիանան:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Սուրենը նեղացնում է իր հյուրերին։ Մեծ սկանդալ էր եղել, երբ նա այցելել էր բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանի բնակարան։ Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել,  քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե  ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին: Տվյալ թողարկումից Մագան Starnews-ին ասել էր հետեւյալը.

«Այն, որ նրանք չունեին տարրական քաղաքավարություն ու կուլտուրա, շեղվել էին իրենց ձևաչափից, փորձում էին խելքս ստուգել, իսկ ես հասկանում էի, որ մասնակցում եմ «Քաղցած սպասում» են հաղորդմանը, որ  սա «Ամենախելացին» հաղորդումը չէ, ի վերջո, կարող էի հրաժարվել այդ հարցերից, ինչը չարեցի, սակայն իմ դաստիարակությունը դա թույլ չտվեց, փորձել եմ նրանց լեզվով պատասխանել, զարմանում եմ հեռուստադիտողի վրա, որ չեն հասկացել, որ ծաղրել և հեգնել եմ: Սուրենը երկու տարուց պապիկիս թայ է դառնալու, ու իր համար աննորմալ է, որ օրինակ՝ կարող եմ տանից հողաթափերով դուրս գալ, սակայն իմ հետևորդներն ինձ հասկանում են»,-նշել էր Մագան:

Ավելի ուշ Սուրենը մեկնաբանել էր Մագայի մտքերը։ Նա Starnews-ի հետ զրույցում նշել էր հետևյալը.

«Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, սա ևս մեկ անգամ ապացուցում է նրա մաթեմատիկական ունակությունների «թռիչքը»: Եվս մեկ ապացույց, որ նա  պրիմիտիվ հաշվել չգիտի: Հաղորդման ընթացքում պարզ երևացին նրա գիտելիքները: Նրա գործունեությունը վտանգավոր է երիտասարդների համար, քանի որ նա շատ դեռահասների համար օրինակ է: Շատ բլոգերներ, լինելով անհեթեթ և տգետ, վտանգ են ներկայացնում, քանի որ լուրջ քանակի հետևորդներ ունեն:

Ի դեպ, հաղորդման մեջ Մագան ասում է, որ Աստված չանի իր հետևորդները պակասեն, ինձ համար ցանկալի է, որ այդպես լինի, քանի որ  երիտասարդների խորհուրդ կտամ հետևել լուրջ մարդկանց, գրագետ մարդկանց, ովքեր կարող են օգուտ տալ հասարակությանը: Մագան վատ օրինակ է ծառայում: Մեր ցավը և դժբախտությունը գալիս են տգիտությունից, տգետների մի մեծ խումբ հայտնվել է մեր իշխանության մեջ, որոշում կայացնողների մեջ շատ են նրանք, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն: Ինչ վերաբերում է Մագային, նա պրիմիտիվ գիտելիքներ չունի, դա ակնհայտ է, մի բան էլ հպարտանում է դրանով»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում