Իննա Խոջամիրյանը խայտառակվել է․ դերասանուհին գիտի՝ Սևանը ծովակ է, ոչ թե լիճ (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 29, 2022

Օրերս դերասանուհի Իննա Խոջամիրյանը ինստագրամյան սթորիներ էր հրապարակել՝ նշելով, որ գնում է Սևան։ Առաջին հայացքից թվում էր, թե նրա սթորիներում որևէ արտասովոր բան չկար, սակայն դա միայն առաջին հայացքից։

Պարզվում է, որ Իննայի համար Սևանը ոչ թե լիճ է, այլ ծովակ։ Ինչ խոսք, մենք՝ հայերս, երբեմն սիրում ենք ուռճացնել մեր հարստությունները, սակայն ոչ այս աստիճանի։ Ի դեպ, Իննայի դեպքում պետք է առավել զգուշավոր լինի, քանի որ իրեն հետևում են դեռահասներ, որոնք պետք չէ կարծեն, որ Սևանը ծովակ է։

Հիշեցնենք նաև, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

Ի դեպ,  Starnews-ի աչքից չի վրիպել, որ Իննան մասնակցել է Գոշի մայրիկի ծննդյան  խնջույքին: Դատելով Իննայի հրապարակումից՝ բավական մտերիմ է Գոշի մայրիկի հետ: Նրանք ջերմորեն գրկախառնվում էին, իսկ ինստագրամյան սթորիին կից դերասանուհին գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»:

Նշենք, որ Գոշի  այլ գործընկերներ ներկա չէին միջոցառմանը: Ի դեպ, Իննան այս տարի դառնալու է 27 տարեկան, իսկ Գոշը նրանից 2 տարի փոքր է: Հավելենք նաեւ, որ Իննան Զիրոյանից բաժանվելուց հետո նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը: Ըստ Իննայի՝ անձնականը չհանրայնացնելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից: Նրանք նշանադրված էին: Դերասանուհին վստահեցնում է, որ շատ շնորհակալ է այդ հարաբերությունների համար:

Գոշն էլ հանդիպում էր բլոգեր Մաշի հետ: Հավելենք, որ  Մաշը վերջերս  Look & Face   հաղորդման հյուրն էր: Հաղորդման շրջանակներում նրան հարց է հնչել իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ:

Մաշը պատասխանել է, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել է բլոգերը:Մաշը նշել է նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու: Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է:

Մեկնաբանություն

Որոնում