Մարիամ Մելիքյանն առողջական խնդիրներ ունի․ տեսեք՝ ինչ լուսանկարներ են հայտնվել համացանցում (տեսանյութ)

  • Jul 29, 2022

Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել։ Մարիամը լուսանկարներից կից որևէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը հերթական տեսանյութն էր հրապարակել, որում թուրքերենով էր խոսում ու ցույց էր տալիս իր հետեւորդներին, թե ինչպես են վերանորոգում Ստամբուլում գտնվող իր բնակարանը: Տպավորություն է, որ Մարիամն այս ձեւով հրահրում է իր հայ հետեւորդներին, որոնք, բնականաբար, նրա էջում մեծամասնություն են կազմում:

Նշենք, որ Մարիամ Մելիքյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե ամեն օր ցույց է տալիս իր առօրյան: Հավելենք նաև, որ Մարիամը չի թաքցնում, որ երբեմն խնդիրներ է ունենում իր սկեսուրի հետ: Ըստ Մարիամի՝  եղել է, որ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի:

Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում: Դերասանուհին նշել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում:

Ավելի վաղը Starnews-ն նաև տեղեկացրել էր, որ Թուրքիայում բնակվող Մարիամը  հաճախ է սիրում հրապարակումներ անել, որոնցում շեշտում է իր բնակության վայրը: Երբեմն տպավորություն է լինում, որ Մարիամն անուղղակիորեն ակնարկում է, թե որքան հրաշալի կյանքով է ապրում Թուրքիայում:Նա անդադար պատմում է Ստամբուլում գնված նոր բնակարանի մասին՝ իր հայ հետեւորդներին մանրամասներ ներկայացնելով վերանորոգումից:

Վերջերս էլ թուրքական երգեր լսելով եւ ծամոն ծամելով՝ տեսանյութեր էր հրապարակել: Այսքանով սակայն Մարիամի թուրքական արկածները չեն ավարտվում: Նա նաեւ սկսել է գովազդել թուրքական խանութներ:

Մեկնաբանություն

Որոնում