Հուզիչ․ Նարինե Մկրտումյանը սիրավեպի լուրերից հետո Հայկ Հովհաննիսյանի լուսանկարն է հրապարակել և գրառում է արել (տեսանյութ)

  • Jul 29, 2022

Մի շրջան կար դերասան Հայկ Հովհաննիսյանին սիրավեպ էին վերագրում իր խաղընկերուհու՝ Նարինե Մկրտումյանի հետ: Վերջինս չէր սրտնեղում այդ խոսակցություններից՝ նշելով, որ այդ ամենն օրինաչափ է, քանի որ լսարանը սիրում է սիրավեպեր վերագրել սերիալային զույգերին:

Ըստ Նարինեի՝ ինքը երջանիկ է, ինչպես նաեւ սիրված իր ամուսնու կողմից: Իր բոլոր հարցազրույցներում Նարինեն նշում է, որ Հայկն իր մտերիմ ընկերներից մեկն է։ Նարինեն ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ անդրադառնալով Հայկ Հովհաննիսյանի մասնակցությամբ նոր սերիալին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hayko Hovhannisyan (@hayko_hovhannisyan_)

«Անոնսն արդեն հուշում է, որի հուզիչ ու ճաշակով հեռուստասերիալ է մեզ սպասվում»։

Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է Հայկ Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպը։ Վերջերս  Հայկն ինստագրամյան իր էջում կադրեր էր հրապարակել, որոնցում  ռոմանտիկ անակնկալ է անում՝ լուսամուտից ծաղիկներ նվիրելով: Տեսանյութի վերջում պարզ է դառնում, որ անակնկալը նախատեսված էր Անի Խաչիկյանի համար:  Թերևս, այս կադրերն արվել են նոր  նախագծի շրջանակներում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hayko Hovhannisyan (@hayko_hovhannisyan_)

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նրանց մասնակցությամբ ռոմանտիկ կադրեր: Տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը: Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 🔹Yerevan Blog (@yerevanblog)

Վերջերս դերասանը Tert.am.life-ի «Խուճապ» հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նրան հարց են հղել իր և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպի մասին։ Հայկ Հովհաննիսյանն առաջին անգամ մեկնաբանել է տվյալ քննարկումները՝ նշելով, որ նորմալ է, որ նման ասեկոսեներ են պտտվում։ Ըստ Հայկի՝ դա տեղի է ունեցել մի քանի հոլովակի պատճառով։ «Երբ սերիալը լինի եթերում, կրկին համբերատար կլինեմ նման քննարկումների ժամանակ։ Ես և Անին սովորական, ջերմ, աշխատանքային, հետաքրքիր հարաբերություններ ունենք, որ ասեմ՝ ինչ-որ արտասովոր բան կա, չէ։ Անին հրաշալի դերասանուհի  և տաղանդավոր աղջիկ է, այդքանը»,-ասել է Հայկը:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր: Անին եւ Հայկը որդի ունեն: Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:

«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,-ասել է դերասանուհին: «Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց:

Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- անկեղծացել էր Անին:

 

Մեկնաբանություն

Որոնում