Սուպեր Սաքոյի նոր սիրելին խոսել է նախկին ամուսնու մասին և ցույց է տվել, թե որքան սիրահարված ենք ինքը և Սուպեր Սաքոն (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 30, 2022

Սուպեր Սաքոյի նոր սիրելին՝ Լոլան, ում իսկական անունը Գոհար է,  օրերս ինստագրամյան հարց ու պատասխան է անցկացրել։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել  է, թե նա և ամուսինը, քանի տարվա ամուսիններ են։ Լոլան պատասխանել է, որ ամուսնացած չէ։

Մեկ այլ սթորիում Լոլան նշել է, որ հարցերի 98%-ը Սուպեր Սաքոյի մասին է, դրան կից նա ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իրենց մասնակցությամբ։

Լոլան հրապարակել է նաեւ իր և Սաքոյի հերթական լուսանկարներները։ Զույգի միասին Գյումրի էր գնացել:

Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ տեկացրել է, որ ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է որպես ինստագրամյան գլամուրային կերպար, լուսանկարներ էր հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։ Լուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունը, ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել էր նաև սրտիկ էմոջի։

Հավելենք, որ Լոլան ամուսնալուծված է, երեխա ունի։ Նա ինստագրամյան հարց ու պատասխան է կազմակերպել, որի շրջանակներում իրեն հարց են հղել՝ ինչու որդու հետ լուսանկարներ չի հրապարակում։ Լոլան պատասխանել է, որ դա որդուն դուր չի գալիս։

Հիշեցնենք նաև, որ ժամանակին Լոլան մտերիմ էր երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ, սակայն նրանց մտերմությունը երկար կյանք չունեցավ և ավարտվեց սկանդալային վեճով։ Լոլան ինստագրամյան իր էջում սպառնում էր, որ բացահայտելու է Սյուզիի գաղտնիքները։

Հիշեցնենք նաեւ, որ Սուպեր Սաքոն ամուսնալուծված է, սակայն չի սիրում խոսել այդ մասին։ Նա, առհասարակ, փակ է պահում անձնական կյանքը։ Հայտնի է, որ ռեփերը երկու երեխա ունի։

Հավելենք նաև, որ Սուպեր Սաքոն մեծ հաջողություն ունի հատկապես զուգերգերի հարցում։ Նրա և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը միջազգային հիթ է դարձել:Չնայած նման հաջողությանը՝ լուրեր էին պտտվում, որ Սուպեր Սաքոն եւ Սպիտակցի Հայկոն վիճել էին, ընդ որում՝ հենց տվյալ երգի պատճառով:

Տարաձայնությունները, կարծես թե,  այլեւս անցյալում են: Այդ եզրահանգմանն ենք եկել՝ դիտելով երգիչ Սարոյի ինստագրամյան սթորիները, որոնցում նա ներկայացրել էր, թե ինչպես են երգիչները գրկախառնվում:

«Վերջապես այսքան տարի «Մի գնայի» փողերը Սաքոն գռփեց, իսկ հիմա Հայկոյին բերել է թանկանոց Ռոլեքս: 100 հազար դոլար ծախսեցիր էդ փողերից, ապրի իմ ախպեր Սաքոն»,-տեսանյութում նշել էր Սարոն:

Հիշեցնենք նաև, որ  վերջերս  համացանցում բուռն քննարկվում էր Սուպեր Սաքոյի՝ Երեւանում կազմակերպած անվճար համերգը: Որոշ համացանցային օգտատերեր պնդում են, որ Սոպեր Սաքոն այն կերպարը չէ, ով Երեւանի սրտում պետք է ելույթ ունենար: Իհարկե, քիչ չեն նաեւ նրան սատարողները, ովքեր հիշեցնում են, որ նա միջազգային հիթի կատարողն է:

Մեկնաբանություն

Որոնում