Ագնեսի տարիքի տարեց մարդիկ․․․ Մագա Հարությունյանը ձեռք է արել Ագնեսա Շահնազարյանին (տեսանյութ)

  • Jul 30, 2022

Օրերս Starnews-ի աչքից չի վրիպել Ագնեսա Շահնազարյանի արխիվային տեսանյութերից մեկը, որում Մագա Հարությունյանը ձեռք է առնում նրան իր տարիքի պատճառով։ Նշենք, որ դերասանուհիները միասին նկարահանվում էին «Ամեն տարի գարնանը» սերիալում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Agnessa Shahnazaryan (@agnessa_shahnazaryan)

Ագնեսան իր դերն ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ։ Նշենք, որ դերասանուհին վերջին շրջանում բավական ակտիվացել է սոցհարթակներում: Նա նաև բազմաթիվ հումորային տեսանյութեր է հրապարակում տիկտոկյան հարթակում, որոնք մեծ դիտումներ են գրանցում:

Նա հաճախ էր հումորային տեռսանյութեր հրապարակում նաեւ իր խաղընկերների հետ։ Նախքան տվյալ սերիալը Ագնեսան տևական շրջան չէր նկարահանվում սերիալներում։

Հավելենք, որ վերջերս դերասանուհին խոստովանել էր, որ բաժանվել է ամուսնուց: «Ծնողների անառողջ հարաբերություններն ավելի վատ կանդրադառնային երեխայի կյանքի վրա: Նա չպետք է մեծանար անառողջ մթնոլորտում:

Դանիելը շփվում է հայրիկի, հայրիկի ծնողների, հորաքույրների հետ։ Իմ տղան գիտակցում է, որ ոչ մի սարսափելի բան չկա, երբ հայրիկն ու մայրիկն առանձին են ապրում»,- անկեղծացել էր դերասանուհին:

Հիշեցնենք նաեւ, որ նորություն չենք ասի, որ Ագնեսան գրեթե միշտ պայքարել է ավելորդ քաշի դեմ։ Վերջին շրջանում  նա կտրուկ նիհարել է:

Ագնեսան խոստովանել է, որ նիհարել է բալանսավորված սնվելու շնորհիվ: Հիշեցնենք նաև, որ  ըստ դերասանուհու՝ այսքան նիհարել է նաև ծանր հոգեվիճակում լինելու պատճառով: Ագնեսան ԱՄՆ-ում էր,  4 ամիս չէր հանդիպել որդուն: Այս մասին դերասանուհին խոստովանել է հարցազրույցներից մեկում: Նա նշել է, որ որդուց հեռու լինելու պատճառով անդադար լաց էր լինում:

Մեկնաբանություն

Որոնում