Քեզ շատ եմ սիրում․․․ Գուրգեն Դաբաղյանի զոքանչը և աները կարծես նոր սիրահարված լինեն․ տեսեք՝ զոքանչն ինչ շքեղ ծաղիկներ է ստացել (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 30, 2022

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի զոքանչը՝ Անին,  ցույց է տվել, թե ամուսնության 27-ամյակի առիթով ամուսինն իրեն ինչ շքեղ ծաղիկներ է նվիրել։ Ամուսինը նաև բացիկի մեջ գրել է հետևյալը․ «Սիրելիս, շնորհավոր մեր ամուսնության 27 տարին։ Քեզ շատ եմ սիրում»:

Հավելենք, որ Անին էլ իր հերթին է ռոմատիկ մեկնաբանություն թողել․ «27 տարի միասին, շնորհակալ եմ ծաղիկների համար, սիրելի ամուսին»։

Հավելենք, որ Գուրգեն Դաբաղյանի զոքանչը, առհասարակ,  բավական ակտիվ է համացանցում։ Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան։ Անին միշտ ներկայանում է գեղեցիկ և խնամված կերպարներով:

Հավելենք, որ Անին հաճախ է հրապարակումներ անում դուստրերի մասնակցությամբ, սակայն քչերին է հայտնի, որ նա նաեւ որդի ունի: Վերջերս Անին եզակի սթորի էր հրապարակել որդու հետ: Ի դեպ, վերջինս բավական ակտիվ է համացանցում, նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր կյանքից, այդ թվում՝ ընտանեկան հրապարակումներ է անում: «Գեղեցկուհի մայրիկիս հետ»,-լուսանկարներից մեկին կից գրել էր նա:

Հավելենք նաեւ, որ Անին մեկ առիթով նաեւ ներկայացրել է իր տունը:Տեսանյութից պարզ էր դարձել, որ Գուրգեն Դաբաղյանի կնոջ՝ Իննայի ծնողները շքեղ պայմաններում են ապրում: Հիշեցնենք, որ Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականին: Անին համացանցում մեծ քննարկման էր արժանացել դեռ հարսանիքի օրվանից: Ամբողջ համացանցը քննարկում էր նրա երիտասարդ լինելը:

Հավելենք, որ Իննան խոստովանել է, որ շատերին թվում է, թե Անին իր խորթ մայրն է: Հիշեցնենք նաեւ, որ Իննայի ծնողները շատ ջերմ հարաբերություններ ունեն Գուրգենի հետ: Նրանք հաճախ են միասին վայելում իրենց հանգիստը: Գուրգենի ծննդյան օրն Անին այդ առիթով լուսանկար էր հրապարակել, որում նշել էր, որ Գուրգենն աշխարհի ամենալավ փեսան է:

Մեկնաբանություն

Որոնում