Ներողություն եմ խնդրում, ես քեզ սիրում եմ․․․ Աննա Հարությունյանի խորհրդավոր հրապարակումը (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 30, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Հռոպի պապ Ֆրանցիսկոսի մտքերից մեկը, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․

«Դուք հասուն եք, եթե կկարողանաք ասել՝ «ես սխալվել եմ»: Քաջություն ունենալ է ասել՝ «ներողություն եմ խնդրում»։ «Ինձ դու պետք ես» ասելը նույնպես իմաստ ունի։ Երջանկությունը՝ «Ես քեզ սիրում եմ» ասելու ունակության մեջ է։

Դերասանուհին չի մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված այս տողերի մեջբերումն իր էջում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Աննան շարունակում է Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սիրային հրապարակումներ անել: Հավելենք, որ վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում է, որ սիրահարված է:

Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել: Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»: Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի  սիրավեպը:

Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին: Հավելենք, որ արդեն ամիսներ է, ինչ նրանք բաժանվել են, մասնավոր զրույցներում դերասանուհին չի հերքում այդ տեղեկությունը։

Մեկնաբանություն

Որոնում