Սաթենիկ Հազարյանի՝ եթերում խայտառակվելու, Անետ Աղաբեկյանի շքեղ девичник-ի և գաղտնի փեսացուի, Ռաֆայել Երանոսյանի սպասվող հարսանիքի, Էլեն Ասատրյանի՝ ավտովթարից հետո վիրահատության ենթարկվելու և Ժաննա Բուտուլյանի հետ չշփվելու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Jul 30, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ դերասանուհի Սաթենիկ Հազարյանը Գրիգ Գեւորգյանի «Զանգիր ասեմ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Սաթենիկի հեռախոսային կոնտակտներից որեւէ մեկը պետք է պատասխաներ Արամ Ասատրյանի հայտնի երգին վերաբերող հարցին, մասնավորապես՝ նշեր, թե որ ժամն է բաց թողնված հարցում:

Գրիգի առաջարկով զանգահարեցին դերասան Անդրանիկ Հարությունյանին՝ Անդոյին: Ըստ Գրիգի՝ Անդոն տվյալ երգից բացի,  այլ երգ դժվար իմանա: Տվյալ հարցը լսելուն պես, Անդոն ասաց հետեւյալը. «7։40, հո լակոտ չենք»: Անդոն նույնիսկ երգեց հատված տվյալ երգից:

Ուշագրավն այն է, որ Սաթենիկը չէր հասկացել, որ Անդոն ճիշտ պատասխան է տվել: Անդոյի երգելուց հետո նա նորից էր կրկնել հարցը, ապա ասել էր, որ Անդոն չի կարողացել ճիշտ պատասխանել: Միայն րոպեներ անց Գրիգը նշեց, որ Անդոն ճիշտ էր պատասխանել:

Երգչուհի Անետ Աղաբեկյանն էլ այս շաբաթ լուսանկար եւ տեսանյութեր էր հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել նրա նախահարսանեկան խնջույքը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anette Aghabekyan Official 🎶 (@anetteaghabekyan)

Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել, որին ավելացրել է հայտնի «Տարան, տարան» երգը։  Այդ հրապարակումներին կից Անետը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anette Aghabekyan Official 🎶 (@anetteaghabekyan)

Հավելենք, որ այս առիթով Անետը ոչինչ չի մեկնաբանել, չի բացահայտել նաև փեսացուին։ Համացանցում նաև քննարկվում է այն վարկածը, որ իրականում սրանք կադրեր են երգչուհու նոր տեսահոլովակից։ Ի դեպ, մինչ այդ կադրերն Անետը երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anette Aghabekyan Official 🎶 (@anetteaghabekyan)

Ամուսնության վերաբերյալ ակնարկներ է արել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հերթական ակնարկը Ռաֆայելն արել է իր «micRafon» հաղորդման շրջանակներում, որի հյուրը հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչն էր:

Հաղորդման շրջնակներում Ռաֆայելը հարցրել է Մենչին՝ արդյո՞ք նա իրեն չի հարցնելու, թե երբ է ինքն ամուսնանալու: Մենչը կատակել է, որ նա անհույս է, ինչին ի պատասխան Ռաֆայելը նշել է, որ Մենչը հրավիրված է իր հարսանիքին. «Ես էլ ունեմ անակնկալներ, շուտով հրավիրված եք իմ հարսանիքին»:

Մենչը դրան ի պատասխան հարցրել է՝ արդյո՞ք գիտեն, թե ով է աղջիկը, թե՞ պարզապես հարսանիքի օրն է հայտնի: «Աղջիկն էլ կա, բայց ոչ մեկդ չգիտեք՝ ով է նա: Իրան բոլորդ կիմանաք հարսանիքի օրը: Բոլորիդ համար անակնկալ է լինելու»,-Մենչի դիտարկմանը պատասխանել է Ռաֆայելը:

Հավելենք, որ Մենչն էլ զարմացած նշել է հետեւյալը. «Ո՞վ է, Շուշան Պետրոսյա՞նն է»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Ռաֆայելը  Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում ակնարկել էր, որ սիրելի ունի: Նա նախ նշել էր, որ իր տանն այլևս աղմկոտ է, սակայն չէր ցանկացել մանրամասնել՝ արդյո՞ք ամուսնացել է, թե՞ ոչ:Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ ըստ Ռաֆայելի՝ պետք է 12 երեխա ունենա:

Դերասանը խոստովանել էր, որ սիրելի ունի, ամեն ինչ թույն է ու շատ լավ իր անձնական կյանքում: Նա նշել էր, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ: Թե ով է իր սիրելին, Ռաֆայելը նախընտրել էր չնշել:

Շաբաթը բարդ էր սկսել դերասանուհի Էլեն Ասատրյանի համար։ Դերասանուհին սթորիներ էր հրապարակել, որոնց միջոցով հայտնել էր, որ գնում է վիրահատության: Դերասանուհին չէր ցանկացել նշել, թե ինչ վիրահատության է ենթարկվում: Նա միայն նշել էր, որ, թերեւս, ամենից բարդը նրան տրվել էր ջուր չխմելը, ինչը նա արթնանալուն պես առաջինն է անում:

«Գնում եմ վիրահատության, թե ինչ՝ այդքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինձ մաղթեք հաջողություն»-նշել էր Էլենը:

Ի դեպ, ավելի ուշ Էլենը նաեւ սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր մտերիմ ընկերուհիներն իր կողքին են, սակայն Ժաննա Բուտուլյանը կրկին բացակայում էր:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ժաննա Բուտուլյանը Look & Face հաղորդման հյուրն էր: Նա անդրադարձել էր այն թեմային, որ այլեւս մտերիմ չէ դերասանուհի Էլեն Ասատրյանի հետ, ավելին՝ նախկինում մտերիմ ընկերուհիները միմյանց չեն հետեւում Ինստագրամում: Ժաննան ասել է, որ չի սիրում խոսել նման թեմաների մասին, քանի որ այն միայն իրեն չի վերաբերում:

«Պատճառները կարող են տարբեր լինել… Իրավունք չունեմ այդ մասին խոսելու: Օրինակ՝ կարող է, որ մենք պարզապես տրամադրության մարդ ենք եւ պահի տակ ենք նման բան արել: Հետեւելն այդքան կարեւոր չէ: Ինձ նույնիսկ մեկ անգամ մայրիկս է ջնջել իր ընկերներից, դա կարող է ոչինչ չնշնակել, բայց կարող է եւ նշանակել: Հետեւելը կարեւոր չէ…Ես մի զգացողություն եմ ունենում, երբ սկսում եմ չշփվել մարդու հետ, հասկանում եմ, որ այդ մարդն ինձ չի սիրում եւ չի հարգում»,-նշել էր Ժաննան:

Իսկ ճշտող հարցին՝ արդյո՞ք հիմա ինքը եւ Էլենը շփվում են, Ժաննան ասել է, որ դա որեւէ մեկին չի վերաբերում: Ի դեպ, տարիներ առաջ էլ ընկերուհիները վիճել էին, սակայն նրանջ հաջողվել էր կրկին մտերմանալ:

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում