Ինչ հաղորդագրություն էր գրել Հայկոն Էրիկին մահից առաջ (տեսանյութ)

  • Jul 30, 2022

Երեկ՝ հուլիսի 29-ին, սիրված երգիչ Հայկոյի մահվան 10-րդ ամիսն էր։ Այս օրերին Հայկոյի ընկերները զբաղված են նրա հիշատակին նվիրված համերգի կազմակերպչական հարցերով։  Նշենք, որ համերգը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին՝ Հայկոյի ծննդյան օրը, այն կրում է «Սիրո հավերժ երգիչ» անունը։

Ընկերների խոսքով՝ Հայկոյի ծննդյան օրն են ընտրել, քանի որ վերջինս շատ էր սիրում իր ծնունդը։ Ըստ նրանց՝ Հայկոյի հիշատակին նվիրված շատ ծրագրեր ունեն, որոնք պետք է իրականացնեն։

Նորություն չենք ասի, որ Հայկոն շատ ընկերներ ուներ նաև շոու բիզնեսից։ Երգիչ Էրիկը ևս նրա մտերիմներից էր։

Էրիկը նախքան Հայկոյի մահը  գրեթե միշտ մասնակցում էր նրա մենահամերգներին։ Ըստ Էրիկի՝ ինքը միայն ներկա չէր վերջին մենահամերգին, ինչից հետո Հայկոյից նամակ էր ստացել հետևյալ բովանդակությամբ․ «Ախպերս, վերջ, էս մի անգամն է, առանց քեզ՝ էլ ոչ մի համերգ»։ Այս մասին  երգիչը պատմել է Bravo.am-ի հետ զրույցում։

Նա նաև խոսել էր այն մասին, թե որքան անսպասելի էր սիրելի ընկերոջ կորուստը։ Էրիկի խոսքով՝ ինքը նույնիսկ երազ էր տեսել․

«Հիվանդանոցի բակը դարձել էր յուրահատուկ հավաքատեղի։ Մեծ հույսեր ունեինք, այսպիսի անիրական ավարտի ոչ ոք չէր սպասում։ Երազ էի տեսել. եկավ, ուժեղ գրկեց, հարցրի՝ ո՞նց է, ասաց՝ է՜, ոնց պիտի լինի: Հասկացա, որ ինքն էլ չի համակերպվել այն մտքի հետ, որ բոլորիս հանդեպ լավ բան չի արել։ Մեր կյանքում ուժ տվողները շատ քիչ են, ես այդ ուժ տվողին եմ կորցրել։ Իր հոգեհանգստի օրը եկեղեցում կանգնած նայում էի շուրջս ու հասկացա, որ իմ կյանքի կարեւոր մարդկանց ճանաչում եմ հենց Հայկոյի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ ու պարտական մինչեւ կյանքիս վերջ։ Որպես երգիչ՝ խոստանում եմ, որ Հայկոյի երաժշտությունը միշտ ապրելու ու հնչելու է այնպես, ինչպես ինքն է ուզել։ Քանի ես կամ, այն, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»:

Հավելենք, որ Էրիկը իր ծննդյան օրը նախընտրել էր նշել հենց Հայկոյի ստուդիայում։

 

Մեկնաբանություն

Որոնում