Տեսեք՝ Արփի Գաբրիելյանի քույրը, ով Արթուր Գրիգորյանի հարսն է, ինչ հուզիչ գրառում է արել սկեսրայրի վերաբերյալ (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 01, 2022

Երեկ՝ հուլիսի 31-ին, երգահան Արթուր Գրիգորյանի ծնունդն էր։ Նա կդառնար 64 տարեկան։ Օրերս Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգ էր կազմակերպվել, որը ցուցադրվել էր երեկ նրա ծննդյան առիթով։

Շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ շնորհավորել էին Արթուր Գրիգորյանին ծննդյան առիթով։ Հրապարակմամբ էր հանդես եկել նաև նրա որդու կինը՝ Անին։ Վերջինս իրենց համատեղ լուսանկարն էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետևյալը․ «Կարոտել եմ շատ»։

Հավելենք, որ Անին երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի քույրն է։

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին: Ըստ տեղեկությունների՝ նա կոկորդի քաղցկեղ ուներ: Երգահանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, հոր մահից հետո եթերում խոստովանել էր, որ նրա հիվանդության մասին իմացել են նախորդ տարի՝ սեպտեմբերին:

Ըստ Մանեի՝ շատ ծանր շրջան էր, չնայած՝ փորձում էր հոր մոտ ցույց չտալ իր տխրությունը: Մանեի խոսքով՝ հայրը միշտ հետևում էր իր եթերներին, ավելին՝  հիվանդության բացահայտումից հետո մեկ անգամ ասել էր իրեն, որ իր աչքերը եթերում տխուր էին: Արթուր Գրիգորյանն ասել էր Մանեին, որ հեռավոր գյուղում նրան դիտողները չպետք է զգան իր վատ տրամադրությունը:

Մանեն եթերում խոստացել էր միշտ լինել ուժեղ, չնայած, որ իրեն առանց հոր շատ դժվար է: «Խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ, կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի հեռուստադիտողի տրամադրությունը: Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»:

 

Մեկնաբանություն

Որոնում