Չեք կարող պատկերացնել՝ ինչ հիվանդություն էր ունեցել Գարիկ Պապոյանի կինը․ նա անխնամ տեսքով լուսանկար է հրապարակել (տեսանյութ)

  • Aug 01, 2022

Երաժիշտ, հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, ակտիվ է համացանցում։ Նա բուսակերության վերաբերյալ բլոգ է վարում։ Մարիաննան սթորի է հրապարակել, որում նշել է, որ կորոնավիրուսով էր վարակվել։ Ըստ Մարիաննայի՝  արդեն լավ է, հիվանդությունն էլ տևել է ընդամենը 5 օր։ Պետք է փաստենք, որ նա բավական անխնամ լուսանկար էր հրապարակել։4

Հիշեցնենք, որ վերջերս Մարիաննան  ինստագրամյան էջում անանուն հարց ու պատասխան էր անցկացրել։ Հետեւորդներն առանց իրենց անունը բացահայտելու նրան հարցեր հղելու հնարավորություն են ունեցել: Հետևորդները հետաքրքրվել էին՝ արդյո՞ք լինում են պահեր, երբ երեք երեխաների մայր Մարիաննան ցանկանում է լինել չամուսնացած․ «Այո, լինում են: Ինչպես նաև երեխա չունեցած Մարիաննա, բայց դա ակնթարթ է տևում, հետո ուզում եմ գրկել բոլորին ու ասել, որ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը»:

Հավելենք, որ հետևորդները նաև հետաքրքրվել՝ երբևէ խանդել է Գարիկին՝ Սոնայի հետ հարաբերությունների համար, ինչին նա պատասխանել է՝ ոչ:Օգտատերերը նաև հետաքրքրվել են, թե ե՞րբ են վիճել ամուսինները: «Չեմ հիշում վերջին անգամ երբ ենք վիճել: Նման հարցերը շատ-շատ են»,- պատասխանել է նա:

Հիշեցնենք, որ  Մարիաննան ու Գարիկը 3 դուստր ունեն՝ Ամելին, Ադանեն և Ագաթան: Փոքրիկ Ագաթան լույս աշխարհ է նախորդ տարի: Նշենք, որ Գարիկը և Մարիաննան ամուսնացած են արդեն 10 տարի։

Հավելենք, որ վերջերս Մարիաննան անկեղծ խոստովանություն էր արել. «Ես անկեղծ ահավոր երջանիկ եմ 3 աղջիկների մամա լինելու համար։ Գժվում եմ աղջիկներիս համար և զարմանում եմ կարծրատիպային մտածելակերպով մարդկանց վրա և սեռով պայմանավորված աբորտների մասին ունեմ հետևյալ կարծիքը՝ դա մարդասպանություն է, քանի որ հղիության 4-րդ ամսում է սեռը պարզ լինում, իսկ այդ ժամկետում պտուղը լիարժեք ձևավորված է լինում։

Ես այն մարդն եմ, ով շարունակ լսում է՝
-«Ոչինչ հաջորդը տղա կլինի»
-«4-րդն էլ ես ունենալու՞»
-«Ազգի շարունակություն ա պետք»
-«Ոչինչ, կարևորը առողջ բալիկներ լինեն»
«Ոչինչ», համոզված եմ՝ մեր հասարակության մեջ կնոջ դերը բարձրանալու է․ կինը կյանք է, գեղեցկություն, մայրություն, սեր, կիրք։ Գնահատենք, սիրենք ու սիրվենք»։

Մեկնաբանություն

Որոնում