Էն անդաստիարա՞կն ա տկլոր․․․ Տիգրան Արզաքանցյանը՝ Մագա Հարությունյանի մասին. սկանդալ հաղորդման ժամանակ (տեսանյութ)

  • Aug 01, 2022

Դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն օրերս Գրիգ Գևորգյանի «Զանգիր ասեմ» հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում Մագայի հեռախոսային կոնտակտներից որեւէ մեկը պետք է պատասխաներ, թե լատինական այբուբենի որ տառերն են պատկերված X-Box  խաղային համակարգի ջոսթիքի վրա։

Գրիգը Մագայի կոնտակտներում գտել էր քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի հեռախոսահամարը, ինչին Մագան արձագանքել էր, որ նա, թերևս, չի իմանա հարցի պատասխանը, սակայն կարող են փորձել։

Զանգահարելուց հետո Մագան հնչեցրել էր հարցը, սակայն խոսափողի մյուս կողմում Տիգրան Արզաքանցյանի անունով ներկայացող տղամարդը ասաց հետևյալը․ «Բայց դու ոչ ներկայացել ես, ոչ  բան ես արել, ո՞վ ա»։

Երբ Մագան ասաց, որ ինքն է, հնչեց հետևյալը․ «Հա լավ, էն անդաստիարա՞կն ա տկլոր»։ Մագան ծիծաղելով կրկնեց հարցը՝ ասելով, որ բոլորն իրենց լսում են։ Հեռախոսազրույցից հետո Մագան ասաց, որ խոսում էին Մկոյի հետ։ Ըստ բլոգերի՝ Մկո անունով երիտասարդին իր հեռախոսում նաև մեկ այլ քաղաքական գործչի անունով է գրանցել։

Հիշեցնենք, որ Մագան վերջերս իր հանգիստն էր վայելում Իսպանիայում, որտեղից հերթական կրքոտ լուսանկարներն էր հրապարակել։ Ի դեպ, համարձակ լուսանկարների վերաբերյալ Մագան հարցացրույցներից մեկում ասել է հետևյալը․ «Ժամանակին ընտանիքիս անդամներին հետաքրքրում էր, թե համացանցում ինչ եմ անում, բայց հիմա բացարձակ չեն խառնվում»։

Հավելենք նաեւ, որ չնայած բաց եւ համարձակ ֆոտոշարքերին՝ Մագան փակ է պահում իր անձնական կյանքը: Մագան միայն ցուցադրում է՝ ինչ ծաղիկներ է ստանում, սակայն չի բացահայտում, թե դրանք ում կողմից են: Ամիսներ առաջ սկանդալային բլոգերը  հարցազրույցներից մեկում առաջին անգամ խոսել էր ընտրյալից բաժանվելու մասին՝ նշելով, որ իր համար շատ ցավոտ է թեման: Մագան չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է եթերում՝ նախկին սիրելիի մասին խոսելիս:

«Էդպես օր չկար, որ չհանդիպեինք: Ցավոք, անցյալով եմ խոսում: Պատճառի մասին չեմ խոսի, որովհետև ինքը կարող ա դեմ լինի: Իրականում իմ կյանքում այնքան էլ շատ չեն եղել հարաբերությունները, որքան որ երևում ա: Բոլորն էլ շփվում են, բայց նորմալ չի, որ շատ հաճախ կարաս սիրես:Ես 24 տարեկան եմ, 24 տարվա մեջ դժվար այդքան սիրած լինեմ, ու հիմա հուզվել եմ, որովհետև իսկապես կորցրել եմ կյանքի ընկեր, ոչ թե որ ես եմ վատը եղել կամ ինքը, մենք բոլորս էլ ունենք մեր վատ կողմերը, բայց մենք իրար ընդունել ենք նենց, ոնց կանք, բայց էդպես ա ստացվել:

Երկուսով հասկացել ենք, որ մեզ դա ա պետք, ուրիշ տարբերակ չենք ունեցել: Ինքը եղել ա էն մարդն իմ կյանքում, ում հետ ես վերաբերվել եմ նենց, ոնց ինքս ինձ: Երբեք չեմ մտածել իրա հետ խոսալուց առաջ, չեմ մտածել, որ կարծիք կարա փոխի: Հեշտ չի նորից տենց մարդ գտնելը: Ես ցավում եմ, որ ամեն ինչ սենց ստացվեց: Մենք ընկերներ ենք, ես իրան շատ եմ սիրում ու ամեն ինչի պատրաստ եմ նրա համար:Նրան շատ շնորհակալ եմ, որ ինքը եղել ա ու սովորացրել է, թե ոնց պետք ա լինի իսկական կողակիցը»,-անկեղծացել էր Մագան:

Հավելենք, որ Մագան վերջերս նկարահանվել է Կարեն Ասլանյանի տեսահոլովակում: Նրանք պարբերաբար սթորիներ էին ներկայացնում հրապարակման ընթացքից: Մագան նաև սթորի էր հրապարակել դերասան Սարգիս Տասչյանի հետ: Տեսանյութում Մագան ասում է հետևյալը. «Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս իմ սրտի առաջին չաղին, մի հատ էլ չաղ տունը ունեմ: Իմ սրտի չաղն ա, երդվում եմ՝ շատ եմ քեզ սիրում: Սրտիկ»: Սարգիսն էլ նշում է, որ ինքն էլ Մագային է շատ սիրում: Տեսանյութին կից Մագան նաև գրել էր հետևյալը. «Կարոտած»: Հավելենք, որ դժվար է ասել, թե արդյո՞ք նրանց միայն ընկերությունն է միացնում. թե՞ ոչ:

 

 

Մեկնաբանություն

Որոնում