ՇՏԱՊ. Արցախի Աժ պատգամավորը թարմ տեղեկություններ է հայտնում (տեսանյութ)

  • Aug 02, 2022

«Ես հետեւում եմ պաշտոնական լրահոսին եւ փորձում ճշտումներ կատարել: Քիչ առաջ էլ փորձեցի ճշտել եւ տեղեկացա, որ մեծ լարվածությունը կա, բայց որպես այդպիսին մարտական եւ ռազմական գործողություններ չկան»,-այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է, հայտնում են ՍՀ ՊՆ-ից։

Մեկնաբանություն

Որոնում