Մի մասը խանգարող սրիկաներ. ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ. Մարջան Ավետիսյանը զայրացած է (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 02, 2022

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Նորություն չենք ասի, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունի: Նա հաճախ է քննադատում գործող իշխանությանը: Երեկ նա ինստագրամյան իր էջում հրանարակել էր հատված Հովհաննես Թումանյանի՝ Ավետիք Իսահակյանին ուղղված նամակից, որը ներկայացնում ենք ստորեւ:

Ավելի վաղ Մարջանը նաև հետևյալ գրառումն էր արել.«Ճիշտն ասած էսօր առավոտ ուզում էի գրել կոլեգաներիս «վեր կացեք գնացեք ցույցի, հակառակ դեպքում հաջորդ 10-ը տարիների ընթացքում նկարվելիք ֆիլմերի գլխավոր դերերը ես եմ խաղալու»: Էն էլ վախեցա, բա որ հանկարծ բոլորով վեր կենան ու գնան»։

Հիշեցնենք, որ Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում:

 

Մեկնաբանություն

Որոնում