Սիրունս․․․ Այսքան ժամանակ չեք իմացել՝ ով է Բեն Ավետիսյանի կնոջ քույրը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 02, 2022

Ներկայուսմ ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, օրերս իր քրոջ լուսանկարն է հրապարակել՝ շնորհավորելով նրան ծննդյան առիթով։ Նա լուսանկարին կից գրել է հետևյալը․ «Ծնունդդ շնորհավոր։ Սիրունս, քեզ լիքը լավ բաներ եմ ցանկանում»։

Ավելի վաղ  Starnews-ն նաև տեղեկացրել է, որ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին: Դիանայի ծննդյան օրը նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն էին անցկացրել: Զույգը դուստր է ունենալու:

Հավելենք, որ  Բեն Ավետիսյանն օրերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա Տետ» հաղորդման հյուրն էր։ Նորություն չենք ասի, որ Բենը երբեք էլ չի թաքցրել, որ իր կյանքում եղել են ֆինանսական բարդ շրջաններ։

Դերասանը  բազմիցս խոստովանել է, որ ավելի վաղ տարիքում՝ նախքան հայտնիությունը, տարատեսակ աշխատանքներ է կատարել՝ աշխատել է որպես բանվոր, DJ, ձմերուկ է վաճառել և այլն։ Ըստ Բենի՝ եղել է շրջան, երբ նույնիսկ տրանսպորտի գումար չի ունեցել։ Դերասանն անկեղծացել է, որ ոտքով է գնացել տուն գումար չունենալու պատճառով։

Թվում էր, թե այս ամենն անցյալում էր, ավելին՝ Բենը փառքի գագաթնակետին, սակայն նա Հայաստանից հեռանալու որոշում էր կայացրել։ Բենի խոսքով որոշումը դժվար էր, սակայն իր աստղայինը չէր տարել փառքի շնորհիվ, այդ պատճառով էլ կարողացել էր հանուն նպատակի մեկնել հայրենիքից։

Բենի խոսքով՝ հիմնական պատճառն այն էր, որ ինքը Հայաստանում չուներ տուն, ներկայումս իրեն հաջողվել է անել դա։ Ի դեպ, դերասանը խոստովանել է, որ ԱՄՆ-ում աշխատում է նաև որպես Uber-ի (տաքսի) վարորդ։ Ըստ Բենի՝ դա ներկայումս անում է ժամանակ առ ժամանակ։  Դերասանի խոսքով՝ ԱՄՆ-ում ցանկացած գործով էլ ստիպված ես զբաղվել․ «Կարող է գաս ու պառկովշիկ էլ աշխատես, Uber եմ քշել ու հիմա էլ ժամանակ առ ժամանակ քշում եմ, ամեն գործ կարող է անես»։

Դերասանը նաև անկեղծացել է, որ այս շրջանում չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի որ դա անել դեռ չի կարող, սակայն այնպես չէ, որ իր ամբողջ կյանքն ԱՄՆ-ում է պատկերացնում։ Չնայած դրան՝ նշում է, որ տիեզերքը բոլորինն է, օրինաչափ է, երբ աշխարհի տարբեր անկյուններում ես նախընտրում ապրել։ Հավելենք, որ Բենն այս շրջանում նաև նկարահանվում է։

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:

 

Մեկնաբանություն

Որոնում