Կարոտում ենք․․․Առանց արցունքների չեք կարող կարդալ Մենչի հուզիչ գրառումը հանգուցյալ հոր մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 03, 2022

Հումորիստ, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, երբեք էլ չի թաքցրել, որ շատ ծանր է տարել հոր կորուստը։ Մենչը հոր ծննդյան առիթով լուսանկար է հրապարակել, իսկ դրանց կից գրել է հետևյալը․ «Այսօր պապաս կդառնար 70 տարեկան։ Շնորհավոր երկնային ծնունդդ, պապ ջան։ Մենք քեզ շատ սիրում ու կարոտում ենք»։

Հիշեցնենք, որ արդեն տարիներ է, ինչ Մենչն ապրում է ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ պրոդյուսերը վստահեցնում է, որ այնտեղ չի մեկնել մշտական բնակության: Հավելենք, որ վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է նաեւ Մենչի դուստրը՝ Էլինան: Վերջինս երիտասարդ դիզայներ է: Էլինան վերջերս է նշանադրվել է: «Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- նշանադրության կադրերին կից գրել էր Մենչը։ Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում: Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել:

Ի դեպ, ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում:  Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ  միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:

Դիտարկմանը, թե ի՞նչ չէին կիսել դերասանները՝ փա՞ռք, թե՞ ֆինանս, Մենչ ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած Մենչը չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին: Ըստ պրոդյուսերի՝ այդ աստղային դրվագներն իրեն հետաքրքիր չէին. «Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»: Մենչի խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:

Հարցին՝ արդյո՞ք դերասանները շնորհակալ են եղել իրեն, Մենչն ասել է՝ ոմանք այո, ոմանք՝ ոչ: Ըստ նրա՝ ինքը դա չէր արել, որպեսզի իրեն շնորհակալ լինեն, սակայն գիտակցում է, թե ինչ է արել նրանց համար: Ըստ Մենչի՝ նախքան նախագիծը դերասանները չունեին այդ հաջողությունը, օրինակ՝ Մարջան Ավետիսյանը, լինելով երկրի լավագույն դերասանուհիներից մեկը, շատ ճանաչված չէր: Ի դեպ, Մարջանը գրեթե բոլոր հարցազրույցներում խոսում է այն մասին, թե որքան շնորհակալ է Մենչին.

«Դա իրենց խնդիր է, ով շնորհակալ է՝ շնորհակալ է, իսկ ով՝ ոչ, նա կյանքում ոչ մի բանին շնորհակալ չի լինելու: Այսինքն՝ եթե քո կյանքի ամենակարեւոր բանին դու կարող ես շնորհակալ չլինել, բա ինչի՞ց էլ պետք է շնորհակալ լինես: Դու քո կյանքը հետագայում կարողանում ես կառուցել մի բանի շուրջ, որով հասել ես հաջողության, բացի քո տնեցիքից,  անունդ իմացել են էլի մարդիկ, դարձել ես մեծ հանրային մարդ: Միցուցե մինչ այս նախագիծը նրանք հայտնի էին, սակայն այդ նախագծից հետո նրանք դարձել էին կուռք»:

Մենչը զրույցի ընթացքում նաեւ հերքել է այն խոսակցությունները, որ ինքը «Ֆուլ Հաուսի» շնորհիվ մեծ գումարներ էր աշխատում, իսկ դերասանները՝ ոչ: Մենչի խոսքով՝ նրանք Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ ամենաբարձ վարձատրվող դերասաններն էին, այն դեպքում, որ սկսել էին քչից: Մենչը վստահեցում է, որ ինքը երբեք չի խնայել գումար, միշտ ունեցել է կողմնակի եկամուտ, «Ֆուլ Հաուսը» չի եղել իր ապրուստի միակ միջոցը: Եղել են դեպքեր, երբ ինքը նախընտրել է գումար չվերցնել, սակայն այդ մասին քչերն են իմացել: Մենչի խոսքով՝ իր հոգին հանգիստ է, քանի որ որեւէ մեկը չի կարող հակառակն ապացուցել:

Մեկնաբանություն

Որոնում