Իմացածս ու չիմացածս բոլոր քֆուրները ձեզ, սրիկաներ, ո*ը մտած․․․ Հղի DJ Vakcina-ն զայրացած է (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 03, 2022

Արուսիկ  Մկրտչյանը, ով առավել հայտնի է որպես DJ Vakcina, հաճախ է քննադատում գործող իշխանություններին։ Երբեմն նա անում է դա բավական կոշտ ձեւով: Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք նրա գրառումները․

«Իմացածս ու չիմացածս բոլոր քֆուրները ձեզ, ՔՊ ! Ձեզ հարող ու ձեզ աջակցող բոլոր բոլորին!!!! Սրիկաներ!։  Բացեիբաց ասում են « էտ 5000 տղու գլուխը հավայի կերանք, զուտ փորձում էինք տպավորություն թողնեինք, թե պայքարում ենք» Ի դեպ ներկա իշխանության ոՌը մտած ու ոՌը պահող պետաշխատողներից շատերին ֆիքսել եմ … էտ քֆուրները նաև ձերն են»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է, հայտնում են ՍՀ ՊՆ-ից։

Հավելենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Արուսիկը ներկայումս  հղի է։ Նա վարդագույն ֆոնով լուսանկար էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետևյալը.«Քանի որ ես ամեն օր գործի եմ ու քիթ սրբելու ժամանակ չունեմ, baby shower-ի փոխարեն սենց ոչ ռոմանտիկ ձևով կհայտնեմ: Հ.Գ. Երազանքները իրականանալու հատկություն ունեն»:

Նշենք, որ այդ նորությանը համացանցային որոշ օգտատերեր մոտեցել են քննադատաբար՝ մեղադրելով Արուսիկին այն բանում, որ նրա երեխաները տարբեր հայրեր ունեն։ Թերևս, այդ քննադատություններից  է պայմանավորված Արուսիկի՝ հետևյալ զայրացած գրառումը․

«Ձվերը ստաբիլ քորող, ճարպակալած, քառակուսի ուղեղով տղերքը սովորաբար զբաղված են կնիկական բամբասանքով, ցածր ինտելեկտուալ զրույցներով և էգ որսալու անիմաստ փորձերով։ Եվ նման առանձնյակներին անգամ անիմաստ է ուղարկել հայելու առաջ իրենց նայելու, էլ ուր մնաց ինքնակրթվելու և սեփական անձը ավելի արժեքավոր և հիգիենիկ դարձնելու…»։

Հավելենք, որ Արուսիկը արդեն տևական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի: Վերջերս նա խոստովանել է, որ սիրելին իրեն ամուսնության առաջարկություն է արել, ինչին նա դրական պատասխան է տվել։

Նշենք, որ Արուսիկը երկու որդիների մայրիկ է: Ավագ որդու հոր անունը նա երբեք չի բացահայտում՝ նշելով, որ պարզապես ցանկանում էր մայրանալ: Հիշեցնենք, որ կրտսեր որդու հայրիկի հետ նա ամուսնացել էր, սակայն ցավոտ բաժանում էր ունեցել: Ավելին՝ Արուսիկը մեղադրում էր նախկին ամուսնուն իրենց երեխային գողանալու մեջ:

Հավելենք, որ Արուսիկն այն հայտնիներից է, ով երբեք չի խուսափել իր անձնականը և դրանում առկա խնդիրները բարձրաձայնելուց: Արուսիկը մշտապես նշում է, որ այդ ամենի մասին բարձարաձայնելը նաև իր պարտականությունն է համարում, քանի որ ինքը հանրային մարդ է, և դրանով կարող է օգնել և օգնել է ֆիզիկական բռնության ենթարկվող կանանց:

Հիշեցնենք, որ Արուսիկի նախկին ամուսինը՝ Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ըստ Արուսիկի՝ պարբերաբար բռնության էր ենթարկում  իրեն և նրա 2 երեխաներին, որոնցից մեկի կենսաբանական հայրն ինքն էր: Արուսիկի խոսքով՝ հանուն երեխաների ինքը համբերում էր, սակայն ամուսնալուծությունից հետո, կարծես թե, ամեն ինչ կարգավորվել է:

«Ինձ համար ամենակարևորը երեխաներիս հոգեվիճակն է ու նրանց հոգեբանությունը, որպեսզի այն չխեղաթյուրվի, անգամ եթե ես լինեմ միայնակ, դժվարությունները հաղթահարեմ միայնակ, սակայն ունենամ ավելի առողջ ընտանեկան միջավայր: Միգուցեր շատ մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք թերարժեք ընտանիք ենք, բայց ինձ համար այն լիարժեք է: Համեմատած մյուս ընտանիքների հետ՝ մեր ընտանիքում շատ ավելի լավ մթնոլորտ է:Մենք պահում ենք ծնող-երեխա հարաբերությունները, և ամեն ինչ, կարծես թե, ստաբիլացել է»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Արուսիկը:

 

Մեկնաբանություն

Որոնում