«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում» (տեսանյութ)

  • Aug 03, 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։
Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։

Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։
Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է, հայտնում են ՍՀ ՊՆ-ից։

Մեկնաբանություն

Որոնում