
«Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։
«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։
Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։
Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման»։