Հայտնի է՝ այս պահի դրությամբ քանի վիրավոր ունենք․ թարմացված (տեսանյութ)

  • Aug 03, 2022

Այս պահի դրությամբ 15 վիրավոր, որից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հայկական կողմն ունի 1 զոհ։

«Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ»:

Հիշեցնենք, որ լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։

«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։
Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։

Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։
Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման»։

 

Մեկնաբանություն

Որոնում