
Հայաստանի պաշտպանության նախարարությունից եւ դասատու նախարարից ձայն չկա։
ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիեւի հրահանգը կատարելով եւ խիստ օպերատիվ զինաթափում են Արցախը։
Որ Ալիեւը չջղայնանա։ Շեֆին ջղայնացնել չի կարելի։
Իսկ այսօր, ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։
Իսկ Գուրգեն Գաբրիելյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի նախկին գյուղապետն էր, ամուսնացած էր եւ մի քանի երեխայի հայր»:
Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։