Երևանում ադրբեջանական ակցենտով մեկը ծեծում է դռները. երգահան Մարինա Թագակչյանն ահազանգում է (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 04, 2022

Հաղորդավար, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման։

«Սույն անձը, ազերի ակցենտով մեկը, ծեծում ա դռները, «ապրանք» ա ասում, հայերեն, բայց մնացածը անհասկանալի կովկասցու ջարդած ակցենտով ռուսերեն…գոռացի, որ ոստիկանություն կկանչեմ՝ փախավ։ Խնդրում եմ ուշադիր լինել և դուռը այս և նման անձանց առաջ չբացել»:

Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հավելենք նաև, որ Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր զոհված զինծառայողների լուսանկարները:

 

Մեկնաբանություն

Որոնում