Սամվել Ալեքսանյանի դուստրը ներկա է եղել միլիարդատեր Սամվել Կարապետյանի հարսի շքեղ ծննդյան արարողությանը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 04, 2022

Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի հարսը՝ Լիլիթը, նշել է իր տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա է եղել  նաև գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինը։

Հավելենք, որ վերջերս տեղի էր ունեցել Լուսինի շքեղ հարսանիքը, որն օրեր շարունակ բուռն քննարկվում էր համացանցային օգտատերերի կողմից։

Նորություն չենք ասի, որ Կարապետյանների և Ալեքսանյանների ընտանիքները շատ մտերիմ են, ավելին՝ Կարապետյանները Ալեքսանյանների երեխաների կնքահայրը և կնքամայրն են։

Հավելենք, որ Լիլիթը բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է մանրամասներ ներկայացնում իր կյանքից: Համացանցում ակտիվ է նաեւ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին:

Նշենք, որ Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն:

Հավելենք, որ Էթերին համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է շատ պաշտոնյաների կանանցից: Ինստագրամում նա ունի շուրջ 63.300 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Նշենք, որ զույգն ունի 3 զավակ՝երկու որդի և մեկ դուստր։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- մի առիթով ասել է Սամվել Կարապետյանը:

Զույգի որդիներն ամուսնացած են: Նրանց ընտրյալներն ազգությամբ հայ և վրացի են՝ Լիլիթն ու Սալոմեն:

Մեկնաբանություն

Որոնում