Եկել եմ ասել, որ սիրում եմ․․․ 48-ամյա Արմինկան շքեղ ծաղկեփնջով ակնարկել է, որ սիրելի ունի (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 04, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմինկան  շքեղ ծաղկեփնջով լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել հետևյալը․ «Եկել եմ ասել, որ սիրում եմ ձեզ»։

Նշենք, որ Արմինկան հաճախ է շքեղ ծաղիկներ ստանում, սակայն նա գաղտնի է պահում, թե դրանք ում կողմից են։ Առհասարակ, երգչուհին բավական փակ է պահում իր անձնական կյանքը։

Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին Հայաստանում էր։ Նշենք, որ նա արդեն տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, իսկ նրա տեղափոխության վերաբերյալ տարբեր ասեկոսեներ էին պտտվում։  Ըստ լուրերի՝ նա ստիպված էր վաճառել իր ունեցվածքը և հեռանալ։ Այս թեմայի վերաբերյալ երգչուհին չի սիրում խոսել։

Հիշեցնենք, որ Արմինկան ամիսներ առաջ առաջին անգամ խոսել էր եղբոր մահվան մասին: Նա այդ  թեմային անդրադարձել  էր Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում։

Արմինկան նշել էր, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր էր ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում: Երգչուհու եղբայրը մահացել էր ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:

Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս էր եկել Արթիկից, նա նաև գինովցած էր:  Որքան էլ մայրը հորդորել էր այդպես մեքենա չվարել, չէր լսել, ապա տեղի էր ունեցել ավտովթարը: Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:

Երգչուհու խոսքով՝ եղբոր մահը շատ ծանր հարված էր, սակայն նա  հավատում է հոգու գոյությանը, քանի որ միայն ինքն է իր երազում հաճախ տեսնում եղբորը, ով իրեն տարբեր բաների մասին է զգուշացնում: Ի դեպ, այս թողարկումը Մհեր Բաղդասարյանը հեռացրել է իր յութուբյան ալիքից:

Մեկնաբանություն

Որոնում