Աշխարհս քանդվեց… Չասեք, որ էս անիծված հայրենիքը հորիցս թանկ էր. զոհված զինծառայողի դստեր գրառումը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 04, 2022

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ  ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվել են պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը: Վերջինիս դուստրը գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ առանց խմբագրման.

«Իմ ԱՇԽԱՐՀ
Աշխարհս քանդվեց …

Ու չասեք որ էս ԱՆԻԾՎԱԾ հայրենիքը ՀՈՐԻՑՍ ԹԱՆԿ ԷՐ… »:

Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություն

Որոնում