Համացանցում հայտնվել է Գարիկ Պապոյանի և դստեր հուզիչ տեսանյութը․ նա միշտ թաքցնում էր դստերը

  • Aug 04, 2022

Երաժիշտ, հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանը և նրա կինը՝ Մարիաննա Վարդանյանը,  չեն սիրում տեսանյութեր հրապարակել իրենց աղջիկների մասնակցությամբ։ Այս անգամ Գարիկը բացառություն է արել և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)

Հիշեցնենք, որ  Մարիաննան ու Գարիկը 3 դուստր ունեն՝ Ամելին, Ադանեն և Ագաթան: Փոքրիկ Ագաթան լույս աշխարհ է նախորդ տարի: Նշենք, որ Գարիկը և Մարիաննան ամուսնացած են արդեն 10 տարի։

Հավելենք, որ վերջերս Մարիաննան անկեղծ խոստովանություն էր արել. «Ես անկեղծ ահավոր երջանիկ եմ 3 աղջիկների մամա լինելու համար։ Գժվում եմ աղջիկներիս համար և զարմանում եմ կարծրատիպային մտածելակերպով մարդկանց վրա և սեռով պայմանավորված աբորտների մասին ունեմ հետևյալ կարծիքը՝ դա մարդասպանություն է, քանի որ հղիության 4-րդ ամսում է սեռը պարզ լինում, իսկ այդ ժամկետում պտուղը լիարժեք ձևավորված է լինում։

Ես այն մարդն եմ, ով շարունակ լսում է՝
-«Ոչինչ հաջորդը տղա կլինի»
-«4-րդն էլ ես ունենալու՞»
-«Ազգի շարունակություն ա պետք»
-«Ոչինչ, կարևորը առողջ բալիկներ լինեն»
«Ոչինչ», համոզված եմ՝ մեր հասարակության մեջ կնոջ դերը բարձրանալու է․ կինը կյանք է, գեղեցկություն, մայրություն, սեր, կիրք։ Գնահատենք, սիրենք ու սիրվենք»։

Նշենք, որ Մարիաննան ակտիվ է համացանցում։ Նա բուսակերության վերաբերյալ բլոգ է վարում։ Մարիաննան սթորի է հրապարակել, որում նշել էր, որ կորոնավիրուսով էր վարակվել։ Ըստ Մարիաննայի՝  արդեն լավ է, հիվանդությունն էլ տևել է ընդամենը 5 օր։ Պետք է փաստենք, որ նա բավական անխնամ լուսանկար էր հրապարակել։

Հիշեցնենք, որ վերջերս Մարիաննան  ինստագրամյան էջում անանուն հարց ու պատասխան էր անցկացրել։ Հետեւորդներն առանց իրենց անունը բացահայտելու նրան հարցեր հղելու հնարավորություն են ունեցել: Հետևորդները հետաքրքրվել էին՝ արդյո՞ք լինում են պահեր, երբ երեք երեխաների մայր Մարիաննան ցանկանում է լինել չամուսնացած․ «Այո, լինում են: Ինչպես նաև երեխա չունեցած Մարիաննա, բայց դա ակնթարթ է տևում, հետո ուզում եմ գրկել բոլորին ու ասել, որ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը»:

Հավելենք, որ հետևորդները նաև հետաքրքրվել՝ երբևէ խանդել է Գարիկին՝ Սոնայի հետ հարաբերությունների համար, ինչին նա պատասխանել է՝ ոչ: Օգտատերերը նաև հետաքրքրվել են, թե ե՞րբ են վիճել ամուսինները: «Չեմ հիշում վերջին անգամ երբ ենք վիճել: Նման հարցերը շատ-շատ են»,- պատասխանել է նա:

 

Մեկնաբանություն

Որոնում