Կարենը հրաժարվել էր ինձ հետ լուսանկարվել․․․ Տեսեք՝ ինչպես Դիանա Մխիթարյանը հունից դուրս եկավ Կարեն Ասլանյանի մասին խոսելիս (տեսանյութ)

  • Aug 05, 2022

Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանն օրերս Look & Face հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նա հերքել է, որ ինքը և երգիչ, դերասան Կարեն Ասլանյանը սիրավեպ են ունեցել։

Դիանան հարցը լսելուն պես նախ բորբոքվել էր՝ նշելով, որ տվյալ հարցն իրեն նյարդայնացնում է։ Ըստ Դիանայի՝ իրեն և Կարենին միացնում էր միայն աշխատանքը։

Հաղորդավարի դիտարկմանը՝ ինչո՞ւ էր նախորդ տարի Բեն Ավետիսյանի ծննդյան օրը հրաժարվել Կարենի հետ լուսանկարվել, Դիանան ասաց, որ չի հիշում նման բան։ Դերասանուհին, սակայն խոստովանեց, որ հրաժարվել էր, քանի որ տեսել էր, թե ինչպես է Կարենը մերժել լուսանկարչի՝ իրենց միասին լուսանկարելու առաջարկը։ Դիանայի խոսքով՝ իրենք չեն վիճել, ավելին՝ վերջերս նույն վայրում երգում էին։

«Ինձ արդեն հոգնեցրել էին այդ խոսակցությունները, որ մենք իրար հետ ենք։ Կամ տանը նստած ես, լսում ես, որ դուք ամուսնացել եք։ Սիրավեպ չենք ունեցել, նորմալ էր, որ մենք պետք է զույգ խաղայինք, դա պետք է լավ անեինք սերիալում։ Նորմալ էր, որ մեզ հաճախ միասին էին տեսնում, քանի որ նա իմ պրոդյուսերն էր»։

Հավելենք, որ Դիանա Մխիթարյանին երկար ժամանակ սիրավեպ էին վերագրում դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի հետ։ Վերջինս իր խաղընկերն էր սերիալում, ապա նաև պրոդյուսերը։

Դիանան հարցազրույցներում չէր թաքցնում, որ Կարենն իր փոխարեն կայացնում էր բոլոր կարևոր որոշումները, օրինակ՝ սերիալում նկարահանվելը կամ հակառակը․ «Ուզում եմ նորից նկարահանվել, գիտեմ, որ առաջարկներ եղել են, բայց այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր, դերասան Կարեն Ասլանյանը: Նա է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»:

Նրանք համատեղ տեսահոլովակներով էին հանդես գալիս, թվում էր՝ գրեթե անբաժան են, թեպետ չէին հաստատում իրենց սիրավեպը։ Չնայած համատեղ նախագծերի հաջողությանը` մեկ օր նրանց համագործակցությունն անսպասելի ավարտվեց։

Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք տարաձայնություններ են ունեցել, որոնք չեն կարողացել հարթել։ Այս շրջանում նրանց այլևս միասին որևէ հանրային վայրում հնարավոր չէ տեսնել։ Նշենք, որ Դիանան բավական ակտիվ է համացանցում, սակայն իր անձնական կյանքը նախընտրում է փակ պահել։

 

Մեկնաբանություն

Որոնում