Դժբախտությո՞ւն Սաթենիկ Հազարյանի կյանքում․․․ Տեսեք՝ ինչ է հրապարակել դերասանուհին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 06, 2022

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն օրերս խորհրդավոր գրառում էր արել։ Նա գրել էր հետևյալը․ «Բոլորդ հարցնում եք, թե ինչո՞ւ չկամ համացանցում․․․․Միայն մի բան կասեմ՝ արդեն լավ եմ․․․ Կվերադառնամ»։

Ավելի ուշ Սաթենիկը չի մեկնաբանել, թե ինչ էր կատարվել իր հետ, միայն նշել էր, որ իր ծննդյան առիթով մեկնել է քաղաքից՝ հանգստանալու նպատակով։

Հավելենք, որ Starnews-ը Սաթենիկ Հազարյանին անդրադառնալու առիթներ ունեցել է: Մենք ներկայացրել էինք, թե ինչ անձնական ողբերգություն էր ունեցել դերասանուհին անցյալում:

Սաթենիկը հարցազրույցների մեկում էր նշել, որ նախկին ամուսինը գնացել էր ուրիշ կնոջ մոտ, իսկ իրեն դրա մասին տեղեկացրել միայն ՍՄՍ-ով:

«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին»,-նշել էր Սաթենիկը։

Հավելենք, որ Սաթենիկը ներկայումս հրաժարվում է բոլոր տեսակի հարցազրույցներից։

Մեկնաբանություն

Որոնում