Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հրագի հարսանիքն է։ Երգիչը նախընտրել է ավանդական հարսանիք։ Նախ ավանդական տարբերակով գնացել են հարսի հետևից, ապա տեղի է ունեցել պսակադրության արարողությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ Հրագի ընտրյալը Միլան է: Նշենք, որ Միլան պարուհի եւ բլոգեր է: Օրերս նա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել՝ կադրեր հրապարակելով տվյալ օրվանից:
Թեպետ Միլան ակտիվ է համացանցում, սակայն նա Հրագի մասնակցությամբ հրապարակումներ հաճախ չէր անում:
Հիշեցնենք, որ Հրագը հանրությանը հայտնի դարձավ «Դուխով» երգի շնորհիվ։ Տվյալ շրջանում, ինչ խոսք, այն մեծ մասսայականություն էր վայելում, թեպետ պատերազմից հետո քննադատություններ էին ուղղվում նաև Հրագին:
Հետագայում Հրագը փորձում էր արդարանալ՝ նշելով, որ սխալվել եւ փոշմանել է: