Սիրուշոյի ընկերների՝ պատահաբար երգչուհու որդու՝ Ռոբերտի դեմքը լուսանկարով բացահայտելու, Լիանա Վանոյանի՝ Օկսի Ավդալյանին ռաբիս համարելու և ձեռք առնելու, Բեն Ավետիսյանի՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատելու, Սևակ Ամրոյանի կնոջ՝ հղիության վերաբերյալ ակնարկ անելու մասին․ շաբաթվա աստղային ամփոփումը

  • Aug 06, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Սիրուշոն դստերը ծննդաբերելուց հետո ընտանիքի հետ դեռ ԱՄՆ-ում է։ Երգչուհին ընտանեկան նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնց կից գրառմամբ  էր հանդես եկել։ Ստորև առանց խմբագրման ներկայացնում են գրառումը․

«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել ‘ապրել’ , այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում… ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով… շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար…»:

Ինչպես միշտ, Սիրուշոն նախընտրել էր որդիներին ցույց չտալ, սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ Սիրուշոյի ընկերներից մեկը հրապարակել էր լուսանկար, որում ներկայացրել էր Սիրուշոյի ավագ որդուն՝ Ռոբերտին, ամբողջապես։

Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն դստեր հետ նոր լուսանկար էր հրապարակել: Նա դրան կից գրել էր. «5 շաբաթական: Իմ 3-րդը»:

Հավելենք, որ օրեր առաջ Սիրուշոն դստեր մասնակցությամբ առաջին տեսանյութն էր հրապարակել: Դրան կից գրել էր. «06․24․2022 Զաբել»։

Starnews-ն  ավելի վաղ  տեղեկացրել էր, որ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում։ Երգչուհին հայտնել էր, որ դստերը տվել են Զաբել անունը՝ ի պատիվ երկու տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.  «Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։,-գրել էր երգչուհին։

Այս շաբաթ դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանը կրկին ձեռք է արել Օկսի Ավդալյանին։ Նա իր հայտնի Մառա կերպարով հրապարակել է տեսանյութեր, իսկ որպես երաժշտական ուղեկցություն դրանց ավելացրել է Օկսիի երգերը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Liana Vanoyan (@vanoyan_liana)

Առաջինում նա նախընտրել է հատված Օկսիի աղմուկ բարձրացրած «Ասա-խոսա» երգից, իսկ երկրորդում՝ Սուպեր Սաքոյին հետ համատեղ զուգերգից։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Liana Vanoyan (@vanoyan_liana)

Հիշեցնենք, որ Starnews-ի աչքից չէր վրիպել, որ Լիանա Վանոյանն իր հումորային տեսանյութերից մեկում ձեռք էր արել Օկսի Ավդալյանին, մասնավորապես՝ նրա «Ասա-խոսա» երգը: Լիանան բացահայտ կերպով ակնարկել էր, որ տվյալ երգն անճաշակ է:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Liana Vanoyan (@vanoyan_liana)

Հավելենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արա Ղազարյանը եւ Մհեր Բաղդասարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում խոսել են Լիլիթ Հովհաննիսյանը նոր՝  «Изгнанная» տեսահոլովակի մասին: Մհերի խոսքով՝  ինքը սպասում էր երգչուհու վերադարձին, քանի որ միշտ էլ գեղեցկության կարիք կա։

Հաղորդավարը բավական ջերմ էր արտահայտվել Լիլիթի մասին՝ նշելով, որ միայն կարելի է  հիանալ, թե որքան է երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, սատարում նրան։ Ըստ Մհերի՝ Լիլիթը հրաշալի պրոդյուսերական նախագիծ է։

Մհերը նաև կարծիք է հայտնել, որ երգչուհու համար բեկումնային փուլ է, քանի որ կամ նրան հաջողվելու է կրկին գրավել լսարանին, կամ նա բաց է թողնելու իր հնարավորությունը։ Մհերը նաև կարծիք է հայտնել, որ համացանցում հայտնվել են Լիլիթի չինական տարբերակները․ հաղորդավարի խոսքին զուգահեռ կադրեր են հայտնվել Օկսի Ավդալյանի և Սոնա Եսայանի տեսահոլովակներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը գրել էր, որ Օկսին իր «Ասա-խոսա»   տեսահոլովակի միջոցով կրկնօրինակում է Լիլիթ Հովհաննիսյանին:

Գունավոր կեղծամներ, որոնք Լիլիթը կրում էր հղիության ընթացքում, ոճի, մասնավորապես՝ Լիլիթի հայտնի կոմբինիզոնի կրկնօրինակում:

Լիլիթի պես Օկսին էլ էր նախընտրել տեսահոլովակը նկարահանել արտերկրում, չմոռանանք, որ մի շրջան Լիլիթի գրեթե բոլոր տեսահոլովակները Հայաստանից դուրս էին նկարահանվում:

Դերասան Բեն Ավետիսյանն օրերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա Տետ» հաղորդման հյուրն էր։ Նորություն չենք ասի, որ Բենը երբեք էլ չի թաքցրել, որ իր կյանքում եղել են ֆինանսական բարդ շրջաններ։

Դերասանը  բազմիցս խոստովանել է, որ ավելի վաղ տարիքում՝ նախքան հայտնիությունը, տարատեսակ աշխատանքներ է կատարել՝ աշխատել է որպես բանվոր, DJ, ձմերուկ է վաճառել և այլն։ Ըստ Բենի՝ եղել է շրջան, երբ նույնիսկ տրանսպորտի գումար չի ունեցել։ Դերասանն անկեղծացել է, որ ոտքով է գնացել տուն գումար չունենալու պատճառով։

Թվում էր, թե այս ամենն անցյալում էր, ավելին՝ Բենը փառքի գագաթնակետին, սակայն նա Հայաստանից հեռանալու որոշում էր կայացրել։ Բենի խոսքով որոշումը դժվար էր, սակայն իր աստղայինը չէր տարել փառքի շնորհիվ, այդ պատճառով էլ կարողացել էր հանուն նպատակի մեկնել հայրենիքից։

Բենի խոսքով՝ հիմնական պատճառն այն էր, որ ինքը Հայաստանում չուներ տուն, ներկայումս իրեն հաջողվել է ձեռք բերել այն: Ի դեպ, դերասանը խոստովանել է, որ ԱՄՆ-ում աշխատում է նաև որպես Uber-ի (տաքսի) վարորդ։ Ըստ Բենի՝ դա ներկայումս անում է ժամանակ առ ժամանակ։  Դերասանի խոսքով՝ ԱՄՆ-ում ցանկացած գործով էլ ստիպված ես զբաղվել․ «Կարող է գաս ու պառկովշիկ էլ աշխատես, Uber եմ քշել ու հիմա էլ ժամանակ առ ժամանակ քշում եմ, ամեն գործ կարող է անես»։

Դերասանը նաև անկեղծացել է, որ այս շրջանում չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի որ դա անել դեռ չի կարող, սակայն այնպես չէ, որ իր ամբողջ կյանքն ԱՄՆ-ում է պատկերացնում։ Չնայած դրան՝ նշում է, որ տիեզերքը բոլորինն է, օրինաչափ է, երբ աշխարհի տարբեր անկյուններում ես նախընտրում ապրել։ Հավելենք, որ Բենն այս շրջանում նաև նկարահանվում է։

Հիշեցնենք, որ Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին: Դիանայի ծննդյան օրը նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն էին անցկացրել: Զույգը դուստր է ունենալու:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:

Այս շաբաթ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան,ակնարկել է, որ հղի է։ Նա հղի կնոջ կերպարով արձանի լուսանկար է հրապարակել՝ դրան էմոջիներ կցելով։

Օրերս էլ նա ցույց էր տվել, թե ինչ անակնկալ էր պատրաստել ամուսնու համար։ Քրիստինան չէր մեկնաբանել, թե տվյալ անակնկալն ինչի առիթով էր։

Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինան ինստագրամյան սթորիներ հրապարակելով՝ ակնարկել էր, որ ամուսնու հետ բնակվում է Երեւանի սրտում՝ ամենաէլիտար համարվող շենքերից մեկում: Ի դեպ, Քրիստինան սեփական գեղեցկության սրահ ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա ծնողները բավական մեծ կարողություն ունեն:

Նշենք, որ Քրիստինան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները  հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

Հավելենք, որ Քրիստինան գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն՝ նրա հետ մեկնելով հյուրախաղերի: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան:Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:Սևակի խոսքով՝ ինքը ռոմանտիկ չէ, սակայն սիրում է ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել սիրելիին: «Կարող է լինել շրջան, որ սիրելիս բողոքի, որ ինչ-որ բան չեմ անում, օրինակ ասի՝ ինձ վաղուց ծաղիկ չես նվիրել, բայց լինի շրջան, որ փորձեմ ին-որ անակնկալ անել: Ամեն դեպքում սիրում եմ անակնկալներ»:

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում